Հաղթել են թիմային պայքարում
Աջակցիր «Ա1+»-ինԲելգիայի Հերենտալ քաղաքում կայացել է ձյուդոյի միջազգային պատանեկան մրցաշար, որտեղ բավական հաջող է հանդես եկել Հայաստանը: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ թիմային հաշվարկում մեր ընտրանին գրավել է առաջին հորիզոնականը:
Առաջին հորիզոնականում են հայտնվել 48 կգ Երջանիկ Կարապետյանը, 50 կգ Գարիկ Հարությունյանը, 55 կգ Դավիթ Նիկողոսյանը, 60 կգ Դավիթ Ղազարյանը, 73 կգ Մհեր Թավաքալյանը, 81 կգ Արթուր Կռոյանը, իսկ 81 կգ Արման Սողոմոնյանը եւ 60 կգ Գեւորգ Թորոսյանը գրավել են 2-րդ հորիզոնականը:
Իսկ Երեւանում ավարտվեց երիտասարդների ձյուդոյի Հայաստանի 2009 թ. գավաթի խաղարկությունը: Առջիկների պայքարում մասնակիցների թիվը բավական քիչ էր, իսկ ահա տղաների գավաթի խաղարկությունը անցավ թեժ պայքարում:
Կրկին հաջող հանդես եկան «Հայաստան» մարզական միության սաները, որոնք նվաճեցին 9 մեդալ: Այս միության սաների Գրիգոր Իվանյանը դարձավ 55 կգ քաշայինների հաղթող, 66 կգ Արթուր Երանոսյանը հաջողության հասավ իր քաշայիների հետ պայքարում: Առաջինն էր նաեւ 100 կգ Գոռ Խոդոյանը:
Բարձր արդյունքներով աչքի ընկան նաեւ Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջի սաները: Մարզերից ժամանակ ձյուդոիստներից մրցանակային տեղեր գրավեցին Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի, Չարենցավանի եւ Նոր Հաճնի ներկայացուցիչները: