Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկուսը' չեմպիոն

Սպորտ

Երկու հայ բռնցքամարտիկներ' Անդրանիկ Հակոբյանը (75կգ) և Ցոլակ Անանիկյանը (91կգ), հաղթելով եզրափակիչ հանդիպումները, դարձան չեխական Ուստի Նադ Լաբեմ քաղաքում ավարտված Չեխիայի բաց առաջնության չեմպիոն: Անդրանիկ Հակոբյանը 2008թ. աշխարհի գավաթակիր է, իսկ Ցոլակ Անանիկյանը' 2008թ. Եվրոպայի արծաթե մեդալակիր:

2008թ. Եվրոպայի փոխչեմպիոն Հովհաննես Դանիելյանը (51կգ) և Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն Ազատ Հովհաննիսյանը (57կգ) նվաճեցին արծաթե մեդալներ:

Հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնից:

Ի դեպ, ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի պատանիների 2009թ. առաջնությանը մասնակցելու համար երեկ Երեւան է ժամանել առաջին 10 հոգանոց խումբը' Իռլանդիայի հավաքականը Պատրիկ Քուլլիգանի ղեկավարությամբ: Մինչև մրցումների սկիզբը թիմը մարզումներ կանցկացնի Աբովյանի մարզահամալիրում, մայիսի 22-ից կտեղափոխվի Երևան' թիմի համար ամրագրված հյուրանոց: Իռլանդիայի մարզիկները հանդես կգան վեց' 52, 54, 57, 63 և 70 կգ քաշային կարգերում:

Ղազախստանի հավաքականը պատկառելի կազմով' 30 հոգով, երկրորդ թիմն է, որը կժամանի Երևան վաղը' մայիսի 19-ին: Նրանք կհյուրընկալվեն Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում: Ղազախստանն այս առաջնությունում պայքարի դուրս կգա բոլոր 13 քաշային կարգերում էլ: Մինչ առաջնությունը Ղազախստանի հավաքականը մարզումներ կանցկացնի հենց Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում, որտեղ էլ կմնա մինչև մրցումների ավարտը: