Օրացույց. Մայիսի 18
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ծնվել են
Մայիսի 18
1971-Բրեդ Ֆրիդել (ամերիկաց ֆուտբոլիստ)
Ֆրիդելը երկար տարիներ եղել է ԱՄՆ-ի հավաքականի հիմնական դարպասապահը: Այս թիմի կազմում նա անցկացրել է 82 հանդիպում, իսկ 2005 թ. ավարտվել է կարիերան ազգային թիմում' շարունակելով միայն ակումբային ելույթները: Ներկայումս ելույթ է ունենում Բիրմինգհեմի «Ասթոն Վիլայում», իսկ նախքան այս շուրջ 300 հանդիպում է անցկացրել մեկ այլ անգլիական ակումբում' «Բլեքբեռնում»:
1977-Դանի Միլզ (անգլիացի ֆուտբոլիստ)
Անգլիացի պաշտպանը կարիերայի լավագույն տարիները անցկացրել է 2001-2004 թթ., երբ ելույթ էր ունենում «Լիդսում» եւ հրավիրում ազգային հավաքական: Հետագայում Միլզը զիջեց դիրքերը եւ հայտնվեց ոչ այնքան ուժեղ թիմերում: Ներկայումս հանդես է գալիս «Դերբիում»:
1977-Ռիկարդո Կարվալյու (պորտուգալացի ֆուտբոլիստ)
2004 թվականից Կարվալյուն հանդես է գալիս Լոնդոնի «Չելիսում», որի կազմում 2 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն: Ակումբային մակարդակով Կարվալյուն ամենամեծ հաջողության հասել է պորտուգալական «Պորտուի» կազմում, որի հետ 2004 թ. դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող: Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 50 խաղ եւ խփել 4 գնդակ:
1979-Մարիուշ Լեվանդովսկի (լեհ ֆուտբոլիստ)
Արդեն 8 տարի է Մարիուշը հանդես է գալիս Դոնեցկի «Շախտյորում», որի հիմնական կազմի խաղացողներից է: Ուկրաինական թիմում ելույթ ունենալով Լեվանդովսկին 2002 թվականից հրավիրվում է նաեւ Լեհաստանին ազգային հավաքական, որի կազմում անցկացրել է 60 խաղ եւ խփել 5 գնդակ:
1979-Միլիվոյե Նովակովիչ (սլովենացի ֆուտբոլիստ)
Վերջին տարիներին հանդիսանում է Սլովենիայի հավաքականի առաջատար խաղացողներից մեկը, որի կազմում անցկացրել է 29 խաղ եւ խփել 11 գնդակ: 2006 թվականից ելույթ է ունենում գերմանական «Քյոլնում», իսկ նախքան այդ հանդիսանում էր բուլղարական «Լիտեքսի» ֆուտբոլիստ:
1981-Մամադու Դիարա (մալիացի ֆուտբոլիստ)
Մալիի հավաքականի առաջատարը 2002-06 թթ. անցկացրել է ֆրանսիական «Լիոնում» եւ դարձել Ֆրանսիայի քառակի չեմպիոն: 2006 թ. Դիարան պայմանագիր կնքեց Մադրիդի «Ռեալի» հետ եւ 2 անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն: Մալիի հավաքականի կազմում անցկացրել է 52 խաղ եւ խփել 5 գնդակ: