«Գանձասարը» նոր մարզիչ կունենա
Աջակցիր «Ա1+»-ինԿապանի «Գանձասարը» պատրաստվում է գլխավորել Սլավա Գաբրիելյանը, որը նախկինում աշխատել է «Լեռնային Արցախ» եւ «Արարատ» թիմերում:
«Գանձասարի» գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց այն լուրը, որը ակումբը պատրաստվում է պայմանագիր կնքել Սլավա Գաբրիելյանի հետ: Պաշտոնապես դա տեղի կունենա առաջիկա երկուշաբթի օրը:
2008 թ. Հայաստանի բրոնզե մեդալակիր «Գանձասարը» Հայաստանի 2009 թ. առաջնության մեկնարկային խաղերում իրար հետեւից պարտություններ կրեց, ինչի արդյունքում ապրիլին պաշտոնանկ արվեց Սամվել Պետրոսյանը: Վերեջինիս պարտականությունները վերջին շաբաթների ընթացքում կատարում էին նրա օգնականները, որոնց գլխավորությամբ էլ «Գանձասարը» վաղը առաջնության 8-րդ տուրի շրջանականերում կհյուրընկալվի «Միկային»:
Ինչ վերաբերվում է Սլավա Գաբրիելյանին, ապա այս մասնագետը բավական մեծ փորձ ունի: Ավարտելով Մոսկվայի մարզչական դպրոցը Գաբրելյանը երկար տարիներ ընդգրկված է եղել Երեւանի «Արարատի» մարզչական շտաբում, ապա գլխավորել է «Ղարաբաղը», աշխատել է նաեւ Լիբանանում:
Վլադիկ Առաքելյանը տեղեկացրեց, որ գլխավոր մարզչի նշանակում հետո «Գանձասարը» կանցնի սելեկցիոն աշխատանքների: Ակումբի ղեկավարները մտադիր են մինչեւ ամառ ուժեղացնել թիմի կազմը, որը ամռանը մասնակցելու Եվրոպայի լիգայի խաղարկությանը: Մրցաշրջանի մեկնարկից առաջ «Գանձասարի» կազմում էին ընդգրկվել բազմաթիվ լեգեոներներ, որոնց մի մասը Սերբիայից: Սակայն ժամանակի ընթացքում ակումբը հրաժարվեց արտասահմանցիների ծառայություններից:
Ի դեպ, վերջին շրջանում «Գանձասարը» ակտիվ բանակցություններ է վարել նաեւ Ռուսաստանի օլիմպիական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռավիլ Սաբիտովի հետ: Վերջինս որպես ֆուտբոլիստ ելույթ է ունեցել Մոսկվայի «Լոկոմոտիվում» եւ «Դինամոյում», ապա անցել մարզչական գործունեության գլխավորելով մերձմոսկովյան «Խիմկին», ապա Մոսկվայի «Տորպեդոն»: