Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրացույց. Մայիսի 15

Սպորտ

Այսօր ծնվել են

1965-Ռաի (բրազիլացի ֆուտբոլիստ)

Ռաին Բրազիլայի հավաքականի կազմում դարձել է 1994 թ. աշխարհի չեմպիոն: Բրազիլացի կիսապաշտպանը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 51 խաղ եւ խփել 17 գնդակ: Ակումբային մակարդակով հիմնականում ելույթ է ունեցել բրազիլական թիմերում' «Բոտաֆոգոյում» եւ «Սան Պաոլոյում»: 1993-95 թթ. ելույթ է ունեցել ֆրանսիական ՊՍԺ-ում:

1970-Ֆրանկ դե Բուր (հոլանդացի ֆուտբոլիստ)

Ֆրանկ դե Բուրը հանդիսանում է 1990-ականների «Այաքսի» ոսկե սերունդի ներկայացուցիչ: 1998 թ. հոլանդացի պաշտպանը տեղափոխվեց կատալոնական «Բարսելոնա», որտեղ անցկացրեց 5 մրցաշրջան, ապա տեղափոխվեց թուրքական «Գալաթասարայ»: 2004 թվականին պայմանագիր կնքեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» հետ: Կարիերան ավարտվեց 2006 թ., երբ արդեն տեղափոխվել էր Քաթարի «Ալ Շամալ» ակումբ: Հոլանդիայի հավաքականի կազմում Ֆրանկ դե Բուրը 112 հանդիպում է անցկացրել եւ խփել 13 գնդակ:

1970-Ռոնալդ դե Բուր(հոլանդացի ֆուտբոլիստ)

Ֆրանկի երկվորյակ եղբայր Ռոնալդ դե Բուրը եւս կարիերան սկսել է «Այաքսում», ապա եղբոր հետ միասին տեղափոխվել «Բարսելոնա», սակայն ընդամենը 2 տարի անց հեռացել է շոտլանդական «Գլազգո Ռեյնջերս»: Հոլանդիայի հավաքականի կազմում անցկացրել է 67 խաղ եւ խփել 13 գնդակ:

1976-Յացեկ Կրժինովեկ (լեհ ֆուտբոլիստ)

Լեհաստանի հավաքականի խաղացողը վերջին 10 տարիներին ելույթ է ունենում գերմանական թիմերում: 2006-08 թթ. ելույթ ունենալով «Վոլֆսբուրգում» 2009 թ. տարեսկզբին տեղափոխվեց «Հանովեր»: Լեհաստանի հավաքականի կազմում անցկացրել է 85 խաղ եւ խփել է 15 գնդակ:

1981-Պատրիս Էվրա (ֆրանսիացի ֆուտբոլիստ)

Ֆրանսիայի հավաքականի անդամը 2002-06 թթ. ելույթ է ունեցել ֆրանսիական «Մոնակոյում»: Էվրայի խաղը հավանության էր արժանացել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի կողմից եւ 2006 թ. Պատրիսը տեղափոխվեց Մեծ Բրիտանիա: Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 17 խաղ:

1987-Էնդի Մյուրեյ (շոտլանդացի թենիսիստ)

Մյուրեյը ներկայումս դասվում է աշխարհի ուժեղագույն 5 թենիսիստների շարքին: Շոտլանդացի մարզիկը 2006 թվականից է մասնակցում խոշոր մրցաշարերի եւս արդեն հասցրել է վաստակել 7,1 մլն ԱՄՆ դոլար: Կարիերայի ընթացքում հաղթել է 11 միջազգային մրցաշարերում: