Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրացույց. Մայիսի 14

Սպորտ

Այսօր ծնվել են

1978-Գուստավո Վարելա (ուրուգվայցի ֆուտբոլիստ)
Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը ներկայումս ելույթ է ունենում գերմանական «Շալկե-04»-ում: Նախքան այդ ելույթ է ունեցել ուրուգվայական «Նասիոնալում»:

1979-Միշել Լանդրո (ֆրանսիացի ֆուտբոլիստ)
Ֆրանսիացի դարպասապահը կարիերան սկսել է «Նանտում», որի կազմում ելույթ է ունեցել 1996-2006 թթ., ապա տեղափոխվել Փարիզի ՊՍԺ: Անմիջապես ամրապնդվելով վերջինիս կազմում` Լանդրոն պարբերաբար հրավիրվում է նաեւ Ֆրանսիայի ազգային հավաքական, որի կազմում անցկացրել է 11 խաղ:

1979-Նիկոլա Անելկա (ֆրանսիացի ֆուտբոլիստ)
Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը հանդես է եկել մի շարք եվրոպական հայտնի ակումբներում: 1997 թ. Անելկան ՊՍԺ-ից տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ», որտեղ անցկացնելով 2 մրցաշրջան, 23 մլն ֆունտ ստեռլինգի դիմաց 1999 թ. տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»: Վերջինս կազմում անցկացնելով 1 մրցաշրջան` Անելկան կրկին վերադարձավ ՊՍԺ, ապա տեղափոխվեց «Լիվերպուլ»: 2002 թ. Նիկոլան պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Սիթիի» կազմում, իսկ 2005-06 թթ. մրցաշրջանը անցկացրեց թուրքական «Ֆեներբախչեում»: 2006 թ. կրկին վերադարձավ Անգլիա պայմանագիր կնքելով «Բոլթոնի» հետ, իսկ 2008 թվականից հանդես է գալիս Լոնդոնի «Չելսիի» կազմում: Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 55 խաղ եւ խփել 12 գնդակ:

1980-Զդենեկ Գրիգերա (չեխ ֆուտբոլիստ)
Չեխ կիսապաշտպանը կարիերան սկսել է չեխական «Ժլինում»: Հետագայում Գրիգերան հայտնվել է Չեխիայի ուժեղագույն թիմում` «Սպարտայում», որտեղից էլ 2003 թ. տեղափոխվել է Ամստերդամի «Այաքս»: Հոլանդիայում անցկացնելով 4 մրցաշրջան Զդենեկը 2007 թ. պայմանագիր կնքեց Թուրինի «Յուվենթուսի» հետ: Չեխիայի հավաքականի կազմում անցկացրել է 50 խաղ եւ խփել 1 գնդակ:

1984-Միքայել Ռենսինգ (գերմանացի ֆուտբոլիստ)

Երբ հանրահայտ դարպասապահ Օլիվեր Կանը ավարտվեց կարիերան, Մյունխենի «Բավարիայի» հիմնական կազմում հայտնվեց անհամեմատ անփորձ դարպասապահ Միքայել Ռենսինգը: Վերջինս տաղանդավոր ֆուտբոլիստ է, սակայն կայուն խաղով երբեք աչքի չի ընկնում: