Օրացույց. Մայիսի 8
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ծնվել են
1960-Ֆրանկո Բարեզի (իտալացի ֆուտբոլիստ)
Ողջ կարիերան Բարեզին անցկացրել է իտալական «Միլանում», որտեղ հանդես է եկել 1977-97 թթ.' անցկացնելով 532 հանդիպում: 1989, 1990 եւ 1994 թթ. դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող: 6 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն: Իտալիայի հավաքականի կազմում Բարեզին անցկացրել է 81 խաղ: Մասնակցել է աշխարհի 1994 թ. առաջնությանը, որտեղ Իտալիայի կազմում արժանացել է արծաթե մեդալի: Եզրափակիչ խաղում նշանակված 11 մետրանոցների ժամանակ իտալացիները պարտվեցին Բրազիլիային: Իտալիայի կազմում Ռոբերտո Բաջոյի հետ միասին 11 մետրանոցից վրիպես Բարեզին:
1966-Կլաուդիո Տաֆարել (բրազիլացի ֆուտբոլիստ)
Հետաքրքիր զուգադիպությամբ 1994 թ. առաջնության եզրափակիչում Բրազիլիայի հավաքականի դարպասը պաշտպանում էր Տաֆարելը, որի դարպասն էլ չկարողացավ գրավել Բարեզին: Տաֆարելը Բրազիլիայի հավաքականի կազմում դարձավ չեմպիոն, իսկ 4 տարի անց Ֆրանսիայում դարձավ արծաթե մեդալակիր: Ազգային թիմի կազմում անցկացրել է 101 խաղ: Ակումբային մակարդակում Տաֆարելը ելույթ է ունեցել բրազիլական «Ինտերնասիոնալում», իտալական «Պարմայում» եւ «Ռեջինայում», իսպանական «Ատլետիկոյում» եւ թուրքական «Գալաթասարայում»:
1970-Լուիս Էնրիկե (իսպանացի ֆուտբոլիստ)
Այն եզակի ֆուտբոլիստներից է, ով համարձակվել է հանդես Մադրիդի «Ռեալում» եւ կատալոնական «Բարսելոնայում»: Ակումբներ, որոնք ատում են միմյանց, սակայն դա Էնրիկեին չխանգարեց 1996 թ. լքել արքայական ակումբի ճամբարը եւ երկարաժամկետ պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ: Տաղանդավոր կիսապաշտպանը 2 հեղինակավոր ակումբներում էլ առաջատար դիրքերում էր եւ հաղթող դարձավ մի շարք կարեւոր մրցաշարերում: Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 62 խաղ եւ խփել 12 գնդակ: Իսպանիայի օլիմպիական հավաքականի կազմում դարձել է 1992 թ, Բարսելոնայում կայացած ամառային օլիմպիական խաղերի հաղթող:
1978-Լուսիո (բրազիլացի ֆուտբոլիստ)
2002 թ. աշխարհի չեմպիոնը 2004 թ. թվականից հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում»: Նախքան այդ ելույթ էր ունենում գերմանական մեկ այլ ակումբում' «Բայերում», որտեղ 2001 թ. տեղափոխվել էր բրազիլական «Ինտերնասիոնալից»: Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 76 խաղ եւ խփել 3 գնդակ:
1987-Արսեն Ջուլֆալակյան (հայ ըմբիշ)
Օլիմպիական խաղերի նախկին չեմպիոն Լեւոն Ջուլֆալակայանի որդին 2009 թ. ապրիլին ոսկե մեդալի արժանացավ Վիլնյուսում կայացած Եվրոպայի առաջնությունում: 74 կգ քաշայինների պայքարում Արսենը այս տարի պայքարելու է ոսկե մեդալի համար նաեւ աշխարհի առաջնությունում: Նախկինում բավական հաջող է հանդես եկել երիտասարդների եւ պատանիների միջազգային մրցաշարերում: