Այսօր ծնվել են
Աջակցիր «Ա1+»-ինՕրացույց. Մայիսի 7
1977-Լուկաշ Սոսին (լեհ ֆուտբոլիստ)
Ներկայումս Սոսինը հանդես է գալիս կիպրոսական «Անորտոսիսում», որի կազմում բավական արդյունավետ խաղ է ցուցադրում: Ներկայումս Լեհաստանի հավաքականի անդամ է, որի կազմում անցկացրել է 4 խաղ եւ խփել 2 գնդակ:
1978-Շոն Մարիոն (ամերիկացի բասկետբոլիստ)
Երկար տարիներ Մարիոնը հանդես է «Ֆինիքսում», ապա տեղափոխվել «Մայամի»: Ներկայումս հանդես է գալիս «Տորոնտոյի» կազմում: ԱՄՆ-ի հավաքականի կազմում 2004 թ. Աթենքի օլիմպիական խաղերում նվաճել է բրոնզե մեդալ:
1980-Յոհան Կենխուս (հոլանդացի լողորդ)
Հոլանդացի մարզիչը բավական հաջող է հանդես գալիս 4X100 եւ 4X200 ազատ ոճում: Ամառային օլիմպիական խաղերում 2000 եւ 2004 թթ. արժանացել է բրոնզե ու արծաթե մեդալների: Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում արժանացել է ոսկե մեդալի:
1982-Ակոս Բուզսակի (հունգարացի ֆուտբոլիստ)
Հունգարացի ֆուտբոլիստը կարիերան սկսել է Բուդապեշտի ՄՏԿ-ում: Ներկայումս հանդես է գալիս անգլիական «Քուինսզ Պարկ Ռեյնջերսում»: Հունգարիայի հավաքականի կազմում երիտասարդ կիսապաշտպանը անցկացրել է 13 խաղ եւ խփել 1 գնդակ: