Նահանջում ենք մեկ տեղով
Աջակցիր «Ա1+»-ինՖԻՖԱ-ի այսօր հրապարակված վարկանիշային աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը զբաղեցնում է 125-րդ հորիզոնականը: Նախորդ հրապարակման համեմատ Հայաստանը նահանջել է 1 տեղով:
Այս անգամ Հայաստանին շրջանցել է նաեւ Բոցվանայի հավաքականը:
Առաջին 39-ը հորիզոնականներում տեղի չունեցել ոչ մի փոփոխություն, թեեւ որոշ հավաքականներ վարկանիշային միավորների կորուստ են ունեցել: Ապրիլ ամսին պաշտոնական հանդիպումներ գրեթե չեն կայացել, ուստի վերին հորիզոնականներում տեղափոխություններ չկան:
Իսպանիայի հավաքականը շարունակում է գլխավորել աղյուսակը, որին հաջորդում են Գերմանիան, Հոլանդիան, Բրազիլիան եւ Իտալիան: 2008 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուսաստանը 8-րդն է, իսկ Թուրքիան շարունակում է ընթանալ 14-րդ տեղում:
Հարեւան Վրաստանի հավաքականը նահանջել է մեկ տեղով եւ այժմ 110-րդն է աշխարհում, իսկ Ադրբեջան 140-րդ հորիզոնականից հայտնվել է 142-րդ տեղում: