Պուտինի հովանավորությամբ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Խասավյուրտում մեկնարկում է ձյուդոյի մինչեւ 23 տարեկանների միջազգային մրցաշար, որը անցկացվում է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հովանավորությամբ: Հաղթանակի օրվան նվիրված մրցաշարին մասնակցելու է նաեւ Հայաստանի հավաքականը:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ Հայաստանի մինչեւ 23 տարեկանների հավաքականի կազմում ասպարեզ դուրս կգան 60 կգ Գոռ Մկրտչյանը եւ Արթուր Վարդանյանը, 66 Փայլակ Վարդազարյանը, 73 Արտակ Աբրահամյանը եւ Անդրանիկ Չափարյանը, 81 կգ Արման Խաչատրյանը, գերծանր քաշային Արտուշ Մկրտչյանը: Հավաքականը մրցավայր է ուղեւորվել Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ:
Դաղստանում կայանալիք մրցաշարում ելույթ կունենան նաեւ Ադրբեջանի, Ղազախստանի եւ Ռուսաստանի մի շարք երկրամասերի հավաքականներ: Մրցաշարի կազմկոմիտեի անդամ Ամիրբեկ Բոգատովը ռուսական ԶԼՄ-ներին հայտնել է, որ մրցաշարի մասնակից 15 թիմերը տեղավորվել են քաղաքի լավագույն հյուրանոցներում եւ ստեղծվել են բոլոր պայմանները մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու համար:
Ձյուդոյի միջազգային մրցաշարին ներկա են գտնվելու նաեւ «Եդինայա Ռոսիյա» կուսակցության ղեկավարները, որոնք էլ կպարգեւատրեն մրցաշարի հաղթողներին: