Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մուտքը անվճար է լինելու

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի 2009 թ. գավաթի եզրափակիչի մուտքը ազատ կլինի: Մայիսի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք խաղում մրցելու են «Փյունիկը» եւ «Բանանցը»:

Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրին ՀՖՖ մամուլի քարտուղարությունում:

«Բանանցը» 3-րդ տարին անընդմեջ դուրս է եկել եզրափակիչ: Նախորդ խաղարկության եզրափակիչում «Բանանցը» Իջեւանում 1:2 հաշվով պարտվեց «Արարատին»: Այս անգամ «Բանանցի» մրցակիցը կլինի չեմպիոն «Փյունիկը»: Խաղը սկսվելու է 20:00-ին

Հանդիպումը կսպասարկի Իտալիայի մրցավարական բրիգադը' ՖԻՖԱ-ի մրցավար Պաոլո Դոնդարինիի գլխավորությամբ: Նրան կօգնեն եզրայիններ Մասիմիլիանո Գրիլին եւ Լուկա Չիանկարիոնին:

Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը կսպասարկի ՖԻՖԱ-ի մրցավարական բրիգադը: Դա, ըստ երեւույթին, թույլ կտա խուսափել կողմնակալ մրցավարությունից եւ խաղից հետո մրցավարությանը վերաբերվող քննարկումներից: Ներկայումս եվրոպական մի շարք երկրներ եւս պատասխանատու հանդիպումներից առաջ արտասահմանից են հրավիրում մրցավարական բրիգադ:

Իսկ հայկական ֆուտբոլում մրցավարության հայկական ֆուտբոլում ամենարդիականներից մեկն է դարձել: Հայաստանի առաջնության եւ գավաթի գրեթե յուրաքանչյուր հանդիպումից հետո մրցավարների հասցեին հնչում են քննադատություններ հատկապես մարզիչների կողմից: