Օրացույց. Մայիսի 6
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ծնվել են
1953-Գրեմ Սունես (շոտլանդացի ֆուտբոլիստ, մարզիչ)
Որպես ֆուտբոլիստ Սունեսն առավել հայտնի է 1978-84 թթ. անգլիական «Լիվերպուլում» իր խաղով:
Այդ ընթացքում նվաճել է մի շարք պատվավոր գավաթներ: Հանդես է եկել նաեւ այլ ճանաչված թիմերում, իսկ Շոտլանդիայի հավաքականում անցկացրել է 54 խաղ: Որպես մարզիչ աշխատել է մի շարք թիմերում, որոնցից առավել հայտնի են անգլիական «Լիվերպուլը» եւ «Նյուքասլը», թուրքական «Գալաթասարայը» եւ պորտուգալական «Բենֆիկան»:
1980-Ռիկարդո Օլիվեյրա (բրազիլացի ֆուտբոլիստ)
Օլիվեյրան 2003 թ. հայտնվեց իսպանական «Վալենսիայում», որտեղ 1 մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվեց իսպանական մեկ այլ ակումբ' «Բետիս»: Վերջինիս կազմում բրազիլացին ավելի հաջող հանդես եկավ: 2006 թ. հայտնվեց իտալական «Միլանում», սակայն հեղինակավոր ակումբում ամրապնդվել Ռիկարդոյին չհաջողվեց: Ներկայումս կրկին ելույթ է ունենում «Բետիսում»: Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 11 խաղ եւ խփել 3 գնդակ:
1985-Քրիս Պաուլ (ամերիկացի բասկետբոլիստ)
ԱՄՆ-ի հավաքականի կազմում Քրիսը դարձավ 2008 թ. Պեկինի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն: Վերջին 2 տարիներին ելույթ է ունենում «Նյու Օռլեանսում»:
1989-Դանիելա Ցիբուլկովա (սլովակ թենիսիստուհի)
Դանիելան մեծ թենիսում նոր մարզուհի է, թեեւ արդեն հասցրել է վաստակել մոտ 1 մլն ԱՄՆ դոլար: Համարվում է Սլովակիայի եւ եվրոպական թենիսի ծագող աստղերից մեկը: Առայժմ խոշոր մրցաշարերում հաջողության չի հասել: