Օրացույց. Մայիսի 5
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ծնվել են
1941-Ալեքսանդր Ռագուլին (ռուս հոկեյիստ)
ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է 1964 թ. Ինսբրուկի, 1968 թ. Գրենոբլի եւ 1972 թ. Սապորոյի ձմեռային օլիմպիական խաղերում:
1944-Բո Լարսոն (շվեդ ֆուտբոլիստ)
Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 70 խաղ եւ խփել 17 գնդակ: Հանդիսանում է շվեդական «Մալմյոյի» բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկուն: Հանդես է եկել նաեւ գերմանական «Շտուտգարտում»:
1976-Խուան Պաբլո Սորին (արգենտինացի ֆուտբոլիստ)
Ներկայումս արգենտինացի ֆուտբոլիստը հանդես է գալիս բրազիլական «Կրուզեյրոյում», իսկ մինչ այս ելույթ է ունեցել մի շարք արգենտինական եւ եվրոպական թիմերում: Եվրոպայում Սորինը հանդես է եկել Թուրինի «Յուվենթուսում», Հռոմի «Լացիոյում», Փարիզի ՊՍԺ-ում, գերմանական «Համբուրգում», իսպանական «Բարսելոնայում» եւ «Վիլյառեալում»: 2006 թ. աշխարհի առաջնությունում եղել է Արգենտինայի հավաքականի ավագը: Ազգային թիմի կազմում անցկացրել է 76 խաղ եւ խփել 12 գնդակ:
1978-Բրունո Շեյրու (ֆրանսիացի ֆուտբոլիստ)
1998-2002 թթ. Շեյրուն հանդիսանում էր ֆրանսիական «Լիլի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը, որի հետ 2002 թ. պայմանագիր կնքեց անգլիական «Լիվերպուլը»: 2 տարի անցկացնելով մառախլապատ ալբիոնում Շեյրուն վերադարձավ հայրենիք: Ներկայումս հանդես է գալիս ֆրանսիական «Ռենում»: Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 3 հանդիպում:
1980-Յոսի Բենայուն (իսրայելցի ֆուտբոլիստ)
Բենայունը 2007 թվականից հանդես է գալիս անգլիական «Լիվերպուլում», որտեղ աստիճանաբար դարձավ հիմնական կազմի խաղացող: Իսրայելի հավաքականի կազմում անցկացրել է 72 հանդիպում եւ խփել 19 գնդակ: