Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրցաշար հարեւանների մասնակցությամբ

Սպորտ

Վաղը` մայիսի 6-ին, Հայաստանի սուսերամարտի երիտասարդական հավաքականը ուղեւորվում է Վրաստանի Քութայիս քաղաք: Հարեւան հանրապետությունում կկայանա միջազգային մրցաշար Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիա հավաքականները:

Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնելու 11 մարզիկներ, որոնցից 3-ը հանդես կգան ճկասուսերների պայքարում, 3 մարզիկ ելույթ կունեն խոցասուսերակիրների մրցումներում: Հավաքականում են նաեւ 2-ական ճկասուսերակրուհիներ եւ թրամարտիկներ, մեկ խոցասասուսերակրուհի:

Ավանդական մրցաշարին Հայաստանը մասնակցել էր նաեւ նախորդ տարի եւ նվաճել 2 ոսկե մեդալ:

Հայաստանի երիտասարդական հավաքականը Վրաստանից կվերադառնա մայիսի 10-ին, իսկ 4 օր անց Երեւանում կմեկնարկի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Առաջիկա առաջնության ընթացքում էլ կորոշվի, թե Հայաստանի ազգային հավաքականը ինչ կազմով է նախապատրաստվելու ամռանը կայանալիք միջազգային մրցաշարերին:

Մասնավորապես` հուլիսին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալու է Եվրոպայի առաջնությունը, որտեղ ներկայացուցիչներ կունենա նաեւ Հայաստանը: Հուլիսի վերջին Բելգրադում կայանալու է համաշխարհային ունիվերսիադան, որտեղ ելույթ են ունենալու նաեւ սուսերամարտիկները: Հայաստանը այդ փառատոնում կունենան 3 ներկայացուցիչ: