Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոթանջյանը կարող է հաղթել

Սպորտ

Դուբայում ավարտին է մոտենում ավանդական շախմատային մրցաշարը, որին մասնակցում են նաեւ հայ շախմատիստներ: Նախավերջին 8-րդ տուրում Տիգրան Քոթանջյանը սեւերով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Լեւան Պանցուլիային:

Այս հաղթանակից հետո Քոթանջյանը 6.5 միավորով ռուս Դմիտրի Բոչարյովի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Լրացուցիչ ցուցանիշներով առայժմ Տիգրանը առաջինն է: Վերջին' 9-րդ տուրում Քոթանջյանը սպիտակներով մրցելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Պավել Մալետինի հետ:

6 միավորով 8-րդ հորիզոնականում է փորձառու Աշոտ Անաստասյանը, որը 8-րդ տուրում սեւերով ոչ-ոքի խաղաց Բելառուսի ներկայացուցիչ Վադիմ Մալախատկոյի հետ: 9-րդ տուրում Անաստասյանը սպիտակներով մրցելու է հնդիկ Արուն Պրասադի հետ եւ հաղթանակի դեպքում կարող է հայտնվել մրցանակային հորիզոնականում:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները ավելի համեստ ելույթներ են ունենում: Հրանտ Մելքումյանը եւ Սուրեն Պողոսյանը 5-ական միավորով ընթանում են 23-24-րդ հորիզոնականներում: Պողոսյանը այս մրցաշարից հետո զգալիորեն կբարելավի իր վարկանիշը: