Տոնելու ոչ սիրտ ունեն, ոչ հնարավորություն
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի մեկը տոնական համարել տնակային թաղամասերում անհնար է: Կենցաղն ամեն դեպքում ուրախանալու առիթ չի տալիս: Վերջին 20 տարիներին գործազուրկի կարգավիճակից զատ տնազուրկ դարձած անօթեւաններն առավել եւս այսօր տոնական տրամադրություն չունեն: Մեր նկարահանող խումբը բախել է ավտոկայանի տարածքում գտնվող 104/019 տնակի դուռը:
Կիսափուլ կացարանում Սվազյանների ընտանիքը ապրում է արդեն քսան տարի: Տիկին Ռոզան միայնակ մայր է, կորցրել է երեք սենյականոց բնակարան, աղետից հետո բնակարանը փոխարինել են երկու սենայկանոց տնակով ու վստահեցրել՝ մեկ-երկու տարուց կորցրածը հետ կգա: Երկու տարին երկու տասնամայակ է դարձել, իսկ այդ ընթացքում տնակն ամբողջովին շարքից դուրս է եկել: Ընտանիքը անօթեւանի կարգավիճակ ունի, սակայն պարզվել է՝ բնակարան ստանալու ոչ հույս կա, ոչ էլ երաշխիք: Տիկին Ռոզային պատկան կառույցում ասել են, որ ԲԳՎ ստանալու իարվունք չունի:
Տարրական պայմաններից զուրկ տնակում միայնակ ու անաշխատանք մայրը մեծացրել է երկու զավակների: Ընտանիքում աշխատում է միայն տղան, օրավարձով, ընատանիքի օրական բյուջեն այդ 1500 դրամն է, ինչով բնակարանի հույս չունեցող, անօթեւան ընտանիքը օրեցօր փլուզվող տնակը տեսքի բերել անկարող է:
«Թղթե պատերով» տանը առնետների մուտքն ու ելքը խոչընդոտ չունի: Տան մայրը պատմում է, որ ուտելիքը պատերից են կախում, փորձում արհեստական աղմուկ հանել, որ հանկարծ գիշերով առնետները անկողիններում չհայտնվեն:
Ռոզան պատմում է՝ ամեն օր պատերի փլուզման վտանգը գլխներին կախված է: Ոչ տանիք ունեն, ոչ հատակ. ոչ էլ ապրելու պայամաններ ու այսպես 20 տարի շարունակ, որտեղ էլ մեծացել ու չափահաս են դարձել երկու զավակները: Հիմա էլ տոնելու ոչ առիթ ունեն, ոչ սիրտ:Ասում են, եթե աշխատանք ունենային՝ տնակը գոնե տեսքի կբերեին ու անհույս՝ ամեն անգամ անտարբեր իշխանությանը դուռը չէին բախի: Իսկ անօթեւանին հասկանալու համար գոնե մեկ ժամ տնակում պետք է ապրել:
Գյումրի, "Ցայգ"