Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր ծնվել են

Սպորտ

Օրացույց. Մայիսի 1

1968-Օլիվեր Բիրհոֆ (գերմանացի ֆուտբոլիստ)
Եվրոպայի 1996 թ. չեմպիոնը արդեն 5 տարուց ավել է ավարտել է ֆուտբոլային կարիերան: Բիրհոֆը հանդես է եկել մի շարք գերմանական եւ իտալական թիմերում: Մասնավորապես 1998-2001 թթ. ելույթ է ունեցել իտալական «Միլանում», որի կազմում 1999 թ. դարձել է իտալիայի չեմպիոն: Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 70 խաղ եւ խփել 37 գնդակ, որոնցից 2-ը «Եվրո-1996»-ի եզրափակիչում
գերմանացիներին թույլ տվեցին հաղթել Չեխիայի հավաքականին:

1973-Օլիվեր Նոյվիլ (գերմանացի ֆուտբոլիստ)
Նոյվիլը ունի Գերմանիայի քաղաքացիություն եւ 1998-2008 թթ. հանդես է եկել Գերմանիայի հավաքականում, սակայն ֆուտբոլիստը ունի իտալա-շվեյցարական արմատներ: Առավել հայտնի է 1999-2004 թթ. Լեվերկուզենի «Բայերում» անցկացրած տարիներով, իսկ վերջին 5 տարիներին ելույթ է ունենում Մյունխենգլադբախի «Բորուսիայում»: Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 69 խաղ եւ խփել 10 գնդակ:

1975-Մարկ Վիվիեն Ֆոե (կամերունցի ֆուտբոլիստ)
Կամերունցի ֆուտբոլիստն այսօր կդառնար 34 տարեկան: Ֆոեն կյանքին հրաժեշտ տվեց 2003 թ. հունիսի 26-ին` ֆուտբոլային խաղադաշտում: Կամերունի հավաքականի հետ մասնակցելով Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությանը Ֆոեն Կոլումբիայի հետ հանդիպման 72-րդ րոպեին սրտի կաթվածից մահացավ: Այդ ժամանակ ֆուտբոլիստը հանդես էր գալիս անգլիական «Մանչեսթեր Սիթիում», որտեղ 23 համարի մարզաշապիկը ընդմիշտ նվիրեցին Ֆոեի հիշատակին:

1975-Ալեքսեյ Սմերտին (ռուս ֆուտբոլիստ)
Նախորդ տարի ավարտելով կարիերան, Սմերտինը սկսեց զբաղվել քաղաքականությամբ: Առավել հայտնի է Մոսկվայի «Լոկոմոտիվում», ֆրանսիական «Բորդոյում», Լոնդոնի «Չելսիում» եւ «Ֆուլհեմում» ունեցած ելույթներով: Ռուսաստանի հավաքականի կազմում անցկացրել է 55 հանդիպում:

1981-Ալեքսանդր Գլեբ (բելառուս ֆուտբոլիստ)
Բելառուսի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստը կարիերան սկսել է Բորիսովի ԲԱՏԵ-ում, ապա տեղափոխվել գերմանական «Շտուտգարտ», որտեղ ելույթ է ունեցել 2000-05 թթ.: Հաջորդ 3 մրցաշրջանները բելառուս կիսապաշտպանն անցկացրեց Լոնդոնի «Արսենալում», իսկ 2008 թվականից հանդիսանում է կատալոնական «Բարսելոնայի» խաղացող: Բելառուսի հավաքականի կազմում անցկացրել է 46 հանդիպում եւ խփել 5 գնդակ:

1982-Տոմի Ռոբրեդո (իսպանացի թենիսիստ)
Իսպանացի թենիսիստը կարիերայի ընթացքում վաստակել է 7,2 մլն ԱՄՆ դոլար: Ռոբրեդոն հաղթող է ճանաչվել 9 միջազգային մրցաշարերում, սակայն «Մեծ սաղավարտի» մրցաշարերում դեռ հաղթանակ չի տոնել: