Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-ն հետեւում է աշխատանքներին

Սպորտ

Պաշտոնական այցով Հայաստանում էր ՈՒԵՖԱ-ի «Հեթ-թրիկ» ծրագրի մենեջեր Ժոզեֆ Կլիմանը:

Այցի նպատակն էր ծանոթանալ Ավան թաղամասում կառուցվող "հավաքական թիմերի տեխնիկական կենտրոն" մանկապատանեկան մարզադպրոց-ինտերնատի շինարարական, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի վերանորոգման-վերակառուցման աշխատանքներին:

Ներկայումս կառուցվող մարզադպրոց-ինտերնատը կլինի Հայաստանի խոշորագույն մարզական կառույցներից մեկը, որտեղ ֆուտբոլով զբաղվելու հնարավորություն կունենան հազարավոր պատանիներ: Առայժմ հայտնի չէ, թե կառույցը կոնկրետ երբ կհանձնվի շահագործման, սակայն ենթադրվում է, որ դա տեղի կունենա 2010 թ.:

ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացանք, որ Ժոզեֆ Կլիմանը հանդիպում է ունեցել նաև Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչների հետ: Հանդիպման գլխավոր նպատակն է եղել ակումբների` ՈՒԵՖԱ-ի կողմից տրամադրվող Համերաշխության վճարների ստացման և նպատակային ծախսման խնդրի քննարկումը: