Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալստյանը խանգարեց Դավթյանին

Սպորտ

Թբիլիսիում ավարտվեց ձյուդոյի Եվրոպայի 2009 թ. առաջնությունը, որտեղ Հայաստանը ուներ 5 ներկայացուցիչ: Առաջնությունում մեր մարզիկները անհաջող հանդես եկան: Փոխարենը ոսկե մեդալի արժանացավ Ռուսաստանը ներկայացնող հայ ձյուդոիստ Արսեն Գալստյանը:

60 կգ քաշայինների պայքարում սպասելիքները մեծ էին Հովհաննես Դավթյանից, որը իր առաջին իսկ մրցամարտում պարտվեց մեկ այլ հայ մարզիկից' Արսեն Գալստյանից: Վերջինս հանդես էր գալիս Ռուսաստանի դրոշի ներքո եւ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

66 կգ քաշայինների պայքարում ելույթ ունեցավ Հայաստանի մյուս առաջատարը' Եվրոպայի նախկին չեմպիոն Արմեն Նազարյանը: Արմենը առաջին փուլում հաղթեց թուրք Հասան Յիլմազին, ապա պարտության մատնեց նաեւ Հունաստանի ներկայացուցիչ Տարիել Զինտիրիդիսին: Սակայն քառորդ եզրափակիչում Նազարյանը զիջեց իտալացի Ֆրանչեսկո Ֆարալդոյին: Բրոնզե մեդալի համար պայքարում Արմենը պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալիմ Գադանովին:

73 կգ քաշայինների պայքարում եւս Հայաստանը մեդալ չունեցավ: Ռոբերտ Վարդանյանը արդեն առաջին փուլում պարտվեց լեհ Կրիստոֆ Վիլկոմիրսկիին:

Անհաջող հանդես եկավ նաեւ 90 կգ քաշային Հակոբ Առաքելյանը, որը 1/8-րդ եզրափակիչում զիջեց Բելառուսի ներկայացուցիչ Անդրեյ Կազուսոնյակին:

Կանանց պայքարում ելույթ ունեցավ 52 կգ քաշային Անուշ Հակոբյանը, որը հաղթահարելով առաջին փուլի արգելքը' այնուհետեւ անհաջողության մատնվեց: 1/8-րդ եզրափակիչում Անուշը զիջեց Սլովենիայի ներկայացուցիչ Պետրա Նարեկսին: