Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հետապնդում են Լեւոնին

Սպորտ

ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչները հանդես եկան սեւ խաղաքարերով:

Մրցաշարի առաջատար Լեւոն Արոնյանը մրցեց ֆրանսիացի Էթիեն Բաքրոյի հետ, որը բավական լավ ծանոթ մրցակից էր հայ գրոսմայստերի համար: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Արոնյանը այս արդյունքից հետո 4.5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակ:

Միանգամից 5 շախմատիստներ 4-ական միավորով հետապնդում են Լեւոնին: 2-6-րդ հորիզոնականներում են ընթանում Սերգեյ Կարյակինը, Եվգենի Ալեքսեեւը, Պետեր Լեկոն, Ալեքսանդր Գրիշչուկը եւ Պյոտր Սվիդլերը:

7-10-րդ տեղերում են ընթանում 3.5-ական միավոր վաստակած Վլադիմիր Հակոբյանը, Շաքիրյար Մամեդյարովը, Ռուստամ Կասիմջանովը եւ Էթիեն Բաքրոն:
Հակոբյանը այս տուրում մրցեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Այս պարտիայում գրանցվեց խաղաղ ելքը:

Մրցաշարային աղյուսակը 2 միավորով շարունակում է եզրափակել ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, որը համարվում էր հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը: