Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրացույց, Ապրիլի 23

Սպորտ

Այսօր ծնվել են

1969-Մարտին Լոպես-Զուբերո (իսպանացի լողորդ)
Իսպանացի լողոդրը հաղթել է բոլոր խոշորագույն մրցաշարերում: Առավել հաջող է հանդես եկել 200 մ թիկնալողում: Այս ոճում Լոպես-Զուբերոն դարձել է 1992 թ. Բարսելոնայի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն: 1991 եւ 1992 թթ. նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը: Եվրոպայի առաջնություններում նվաճել է 5 ոսկե մեդալ:

1983-Դանիելա Հատուխովա (սլովակ թենիսիստուհի)
Կարիերայի ընթացքում Դանիելան հաղթել է 3 միջազգային մրցաշարերում: Ընդհանուր առմամբ միջազգային մրցաշարերում վաստակել է 6.1 մլն դոլար: Ավելի հաջող է հանդես գալիս զուգախաղերում, որտեղ դարձել է 8 միջազգային մրցաշարի հաղթող: «Մեծ սաղավարտի» մրցաշարերում ամենամեծ հաջողությունը եղել է 2008 թ. Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալը:

1984-Ալեքսանդրա Կոստենյուկ (ռուս շախմատիստուհի)
5 տարեկանից շախմատով զբղվող Ալեքսանդրան կարիերայի լավագույն արդյունքը արձանագրեց 2008 թ.` դառնալով աշխարհի կանանց առաջնության հաղթող: Կոստենյուկը բացի շախմատով հանդես է գալիս նաեւ որպես մոդել: Ռուս հայտնի շախմատիստուհին ամուսնացած է 50-ամյա կոլումբիացի Դիեգո Գերեսի հետ եւ ունի 2 տարեկան դուստր:

1988-Վիկտոր Անիչեբե (նիգերիացի ֆուտբոլիստ)
Վիկտորը ընդամենը 1 տարեկան էր, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց Անգլիայի Լիվերպուլ քաղաք: Մեծ Բրիտանիայում էլ Անիչեբեն դարձավ ֆուտբոլիստ եւ ներկայումս հանդես է գալիս Լիվերպուլի «Էվերթոն» թիմում: Հարձակվողական ոճի կիսապաշտպանը հանդիսանում է նաեւ Նիգերիայի հավաքականի խաղացող: