Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եզրափակիչում' «Փյունիկ»-«Բանանց»

Սպորտ

Մայիսի 9-ին  «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2009 թվականի խաղարկության եզրափակիչում կհանդիպեն «Փյունիկը» եւ «Բանանցը»:

Քիչ առաջ ավարտված կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բանանցը» սեփական հարկի տակ 4:2 հաշվով առավելության հասավ «Միկայի» նկատմամբ: Հանդիպման 4-րդ րոպեին «Միկայից» Մոնտենեգրո Կանոն բացել է հաշիվը, իսկ 18-րդ րոպեին «Բանանցից» Հրանտ Գեւորգյանը հավասարեցրել է այն: Ընդամենը չորս րոպե անց «Միկայի» հարձակվող Արամ Ոսկանյանը կրկին առաջ է մղել «Միկային»: 33-րդ րոպեին «Բանանցը» ստացել է 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն Արսեն Բալաբեկյանը վրիպել է: Այնուամենայնիվ, առաջին կեսի վերջին րոպեին Էդուարդ Կակոսյանը հաշիվը դարձրել է 2:2:  Խաղի 71-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով' դաշտից հեռացվել է Արամ Ոսկանյանը:

«Բանանցի» երրորդ գոլը 11 մետրանոց հարվածով խփել է Նորայր Գյոզալյանը: Վերջինս գոլի հեղիակ է դարձել նաեւ հանդիպման վերջին րոպեին: Հիշեցնենք, որ այս թիմերի միջեւ կայացած առաջին մրցավեճն ավարտվել էր ոչ-ոքի' 1:1: