Հայաստան-Ուկրաինա' 2:0
Աջակցիր «Ա1+»-ինԼեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը հաղթանակներ տոնեցին ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի 6-րդ տուրում: Հայ գրոսմայստերները հանդես էին գալիս սպիտակներով եւ հաղթեցին ուկրաինացի գրոսմայստերներին:
Արոնյանի մրցակիցն էր ուկրաինացի Վասիլի Իվանչուկը: Այս գրոսմայստերների հանդիպումները սովորաբար արդյունավետ ելք են ունենում: Բացի այդ Իվանչուկը այն եզակի շախմատիստներից է, որը Արոնյանի հետ պարտիաներում առավելություն ունի: Սակայն այս անգամ Արոնյանը վստահ հաղթանակ տոնեց եւ 4 միավորով դարձավ առաջատար: Իսկ ահա Իվանչուկը կրելով հերթական պարտությունը 1.5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Վլադիմիր Հակոբյանը մրցեց Ուկրաինայի հավաքականի մեկ այլ խաղացող Սերգեյ Կարյակինի հետ, որը 3-րդ տուրում հաղթել էր Արոնյանին: Հակոբյանը հաղթեց մրցակցին եւ 3 միավորով դուրս եկավ 9-րդ հորիզոնական: Մինչ այս մրցաշարային աղյուսակը գլխավորող Ալեքսանդր Գրիշչուկը սեւերով պարտվեց Շաքիրյար Մամեդյարովին: Արդյունավետ ելք գրանցվեց նաեւ Պավել Էլյանով-Պյոտր Սվիդլեր պարտիայում, որտեղ հաղթեց Էլյանովը: