Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրացույց. Ապրիլի 21

Սպորտ

Այսօր ծնվել են

1964 թ. - Լյուդմիլա Էնկվիստ (ռուս աթլետուհի)
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Լյուդմիլան տեղափոխվեց Շվեդիա, որի կազմում էլ 1996 թ. օլիմպիական խաղերում նվաճեց ոսկե մեդալ: 1 տարի անց Էնկվիստը ոսկե մեդալի արժանացավ նաեւ Հունաստանում կայացած աշխարհի առաջնությունում: Առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը Էնկվիստը նվաճել էր ԽՍՀՄ-ի կազմում 1991 թ.:
1999 թ. ավարտելով կարիերան` թեթեւ ատլետիկայում սկսեց զբաղվել բոբսլեյով` ցանկանալով դառնալ առաջին մարզուհին, որին հաջողվել է ոսկե մեդալի արժանանալ ամառային եւ ձմեռային օլիմպիական խաղերում, սակայն 2001 թ. Լյուդմիլային որակազրկեցին արգելված խթանիչներ օգտագործելու համար, որից հետո նա հեռացավ սպորտից:

1965-Էդ Բելֆուր (կանադացի հոկեյիստ)
NHL-ում 800-ից ավել հանդիպում անցկացրած կանադացի լեգենդար դարպասապահը Կանադայի հավաքականի կազմում դարձել է 2002 թ. Սոլթ Լեյք Սիթի ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոն:

1977-Ժամի Սալե (կանադացի գեղասահորդուհի)
Դավիթ Պելետյեի հետ պարային զույգ կազմած Ժամի Սալեն հաղթել է հնարավոր կարեւոր բոլոր մրցաշարերում: Սալեն իր զուգընկերոջ հետ ոսկե մեդալի արժանացավ 2002 թ. Սոլթ Լեյք Սիթի օլիմպիական խաղերում, իսկ նախքան այդ հաղթել էր 2001 թ. աշխարհի առաջնությունում:

1983-Պավել Բրոժեկ (լեհ ֆուտբոլիստ)
Վերջին տարիներին Բրոժեկը հանդես է գալիս լեհական «Վիսլայում»: Լեհ հարձակվողը 2005 թվականից հրավիրվում է նաեւ Լեհաստանի հավաքական, որի կազմում անցկացրել է 16 խաղ եւ խփել 3 գնդակ: