Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրացույց. Ապրիլի 20

Սպորտ

Այսօր ծնվել են


1951-
Ալեքսանդր Միրզոյան (ֆուտբոլիստ-մարզիչ)

Երեւանի «Արարատի» կազմում Ալեքսանդր Միրզոյանը 1975 թ. դարձել է ԽՍՀՄ գավաթակիր: Իս ֆուտբոլային կարիերան Միրզոյանը սկսել է Բաքվի «Նեւֆթչիում», որտեղ հանդես է եկել 1968-74 թթ.: «Արարատի» կազմում Միրզոյանը անցկացրել է 85 խաղ: Պաշտպանությունում ելույթ ունեցող ֆուտբոլիստը 1979 թ. տեղափոխվեց Մոսկվայի «Սպարտակ», որի կազմում հանդես եկավ մինչեւ 1983 թ.: Միրզոյանը 2 անգամ հանդես է եկել նաեւ ԽՍՀՄ հավաքականի կազմում: Կարիերան ավարտելուց հետո կարճ ժամանակ զբաղվել է մարզչական գործունեությամբ:


1958-
Վյաչեսլավ Ֆետիսով (ռուս հոկեյիստ)

Ֆետիսովը ռուսական հոկեյի բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկն է, իսկ վերջին տարիներին ռուսական սպորտում զբաղեցնում է տարբեր պատասխանատու պաշտոններ: 1980-ականներին հանդիսանում էր ԽՍՀՄ-ի հավաքականի եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի առաջատարներից մեկը: Խորհրդային հավաքականի կազմում 7 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 1984 եւ 1988 թթ. ձմեռային օլիմպիական խաղերում դարձել է օլիմպիական չեմպիոն: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տեղափոխվեց ԱՄՆ-որտեղ հանդես եկավ «Նյու Ջերսի Դեվիլսում» եւ «Դետրոյթ Ռեդ Ուինգսում»:


1976-Քրիս Մասոն
(կանադացի հոկեյիստ)

Ներկայումս Մասոնը ելույթ է ունենում «Սենտ Լյուիս Բլուզում»: Նախքան այս հանդես էր գալիս NHL-ի մեկ այլ ակումբում' «Նեշվիլում»: Ընդհանուր առմամբ NHL-ում անցկացրել է մոտ 200 հանդիպում:


1976-Շեյ Գիվեն (
իռլանդացի ֆուտբոլիստ)

Իռլանդիայի հավաքականի հիմնական դարպասապահը ներկայումս ելույթ է ունենում անգլիական «Մանչեսթեր Սիթիում»: Գիվենը կարիերան սկսել է շոտլանդական «Սելթիկում», սակայն առավել հայտնի է 1997-2008 թ. անգլիական «Նյուքասլում» ունեցած ելույթներով: Իռլանդիայի հավաքականի կազմում անցկացրել է 94 հանդիպում: