Կանայք մեկնում են Մալթա
Աջակցիր «Ա1+»-ինԿիրակի օրը` ապրիլի 19-ին թենիսի Հայաստանի կանանց հավաքականը մեկնում է Մալթա: Ապրիլի 20-27 հայ թենիսիստուհիները մասնակցելու են Fed Cup կանանց թիմային առաջնության եվրոաֆրիկյան տարածաշրջանի 3-րդ ենթախմբի խաղերին:
Հայաստանի հավաքականի մրցակիցներն են լինելու Ֆինլանդիայի, Եգիպտոսի, Ալժիրի, Հունաստանի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Լիխտենշտեյնի , Մալթայի, Մոլդովայի եւ Նորվեգիայի հավաքականները:
Հայաստանի հավաքականի կազմում են ընդգրկված Լյուդմիլա Նիկոյանը, Աննա Մովսիսյանը, Օֆելյա Պողոսյանը, Նաիրա Խաչատրյանը, իսկ ազգային թիմի ավագն է Աննա Գասպարյանը:
Հավաքականի առաջին համար Լյուդմիլա Նիկոյանը վերջին տարիներին մարզվում է Պորտուգալիայում: Լյուդմիլան ըստ միջազգային դասակարգման աղյուսակի` զբաղեցնում է 735-րդ հորիզոնականը, իսկ զուգախաղերում `615-րդը:
Աննա Մովսիսյանն հանդիսանում է Հայաստանի ուժեղագույն թենիսիստուհին եւ միջազգային դասակարգման աղյուսակում գտնվում է 776-րդ տեղում: