Հին մրցակիցների նոր հանդիպումը
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի ՚Փյունիկըՙ վաղը Կիպրոսում ստուգողական հանդիպում կանցկացնի ֆիննական ՚Հակայիՙ հետ, որի հետ մրցել էր Չեմպիոնների լիգայի 2005-06 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլում: Մինչ ՚Հակայիՙ հետ հանդիպումը` Հայաստանի չեմպիոնը մեկ այլ ստուգողական խաղում 4:2 հաշվով հաղթել է կիպրոսական ՚Ապոպինՙ:
՚Փյունիկիՙ մամուլի քարտուղարությունում ՚Ա1+ՙ-ին հայտնեցին, որ հայկական թիմի կազմում 2 գոլի հեղինակ է դարձել երիտասարդ կիսապաշտպան Դավիթ Մանոյանը: Մեկական գոլի հեղինակ են դարձել նաեւ կոլումբիացի լեգեոներ Օսկար Դարիոն եւ ՚Փյունիկիՙ 2009 թ. գլխավոր ռմբարկու Ալբերտ Թադեւոսյանը:
Կիպրոսում ընթացող հավաքի ընթացքում ՚Փյունիկիՙ մարզչական շտաբը շարունակում է փորձարկել թիմի նորեկներին, որոնց թվում հիմնականում արտասահմանցիներ են: Առայժմ ակումբը լեգեոներներից ոչ մեկի հետ պայմանագիր չի կնքել: ՚Փյունիկըՙ պայմանագիր կնքել է միայն Մոսկվայի ՚Սպարտակիՙ պատանեկան թիմի խաղացող Արտակ Ալեքսանյանի հետ:
Վաղը ՚Փյունիկըՙ կանցկացնի իր վերջին ստուգողական հանդիպումը`մրցելով ֆիննական ՚Հակայիՙ հետ: 2005 թ. այս թիմերը Չեմպիոնների լիգայի շրջանակներում 2 հանդիպում են անցկացրել: Ֆինլանդիայում ՚Հականՙ հաղթել էր 1:0 հաշվով, իսկ Երեւանում կայացած պատասխան հանդիպումը ավարտվել էր 2:2 հաշվով: Այս հանդիպումից հետո ՚Փյունիկըՙ կվերադառնա Հայաստանը եւ կնախապատրաստվի գավաթի խաղարկության մարտի 17-ին ՚Կիլիկիայիՙ հետ կայանալիք հանդիպմանը: