Հետագա ճակատագիրն անորոշ է
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի չեմպիոն ՚Փյունիկըՙ այսօր վերադարձավ Արաբական Միացյալ Էմիրություններից, որտեղ անցկացնում էր այս տարվա 2-րդ արտասահմանյան հավաքը: ՚Փյունիկիՙ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ Էմիրություններից ՚Փյունիկինՙ են միացել արտասահմանցի 3 ֆուտբոլիստներ:
՚Փորձարկեցինք մի շարք խաղացողների: Մասնավորապես ԱՄԷ էր ժամանել Էկվադորի հավաքականի դարպասապահներից մեկը, սակայն նրա խաղը մեզ չգոհացրեց եւ նա վերադարձավ հայրենիք: Մեզ հետ մարզվեց նաեւ Կոտ դ`Իվուարից ժամանած կիսապաշտպան, սակայն նա էլ շուտով հեռացավ: Թիմում մնացին միայն արգենտինացի 2 ֆուտբոլիստներ եւ նիգերիացի դարպասապահ, որոնց ժամանել են Երեւանՙ,-ասաց Վարդան Մինասյանը:
Թեեւ արտասահմանցիները ՚Փյունիկիՙ հետ են, սակայն նրանց հետ պայմանագիր ակումբը դեռ չի կնքել.՚Այս խաղացողների հետագա ճակատագիրը դեռ անորոշ է: Դեռ հայտնի չէ, թե արդյոք պայմանագիր կկնքենք, թե` ոչ: Շատ հավանական է, որ պայմանագիր կնքենք նախքան ԱՄԷ մեկնելը մեզ միացած Արտակ Ալեքսանյանի (՚Սպարտակՙ, Մոսկվա) եւ զամբիացի Էմանուիլ Մբոլայի հետՙ:
Մարտի 3-ին ՚Փյունիկըՙ պատրաստվում է մեկնել Կիպրոս եւ շարունակել նախապատրաստական փուլը: Նախատեսվում են ստուգողական հանդիպումներ մարտի 5-ին, 9-ին եւ 13-ին: Առայժմ մրցակիցների անունները հայտնի չեն, սակայն, ըստ նրա, ՚Մենք դիմել ենք ֆաքսով, որ այդ օրերին մեզ ապահովեն մրցակիցներովՙ; ՚Նախատեսում ենք Կիպրոս մեկնելուց առաջ 90 տոկոսով ձեւավորել այն կազմը, որը մասնակցելու է Հայաստանի 2009 թ. գավաթի խաղարկությանը եւ բարձրագույն խմբի առաջնությանըՙ,-նշեց ՚Փյունիկիՙ գլխավոր մարզիչը:
Մարտի 17-ին մեկնարկում է Հայաստանի գավաթի խաղարկությունը: Մինչ ՚Փյունիկըՙ ԱՄԷ-ում հավաք էր անցկացնումՙ Երեւանում կայացավ գավաթի խաղարկության վիճակահանությունը, որի արդյունքում ՚Փյունիկըՙ քառորդ եզրափակիչում հանդիպելու է ՚Կիլիկիայիՙ հետ: ՚Այն որ գավաթի խաղարկությանը մասնակցելու են 8 թիմեր եւ պայքարը սկսվելու է քառորդ եզրափակիչից արդեն իսկ վկայում է այն մասին, որ անցումնային հանդիպումներ չեն լինելու: Ինչ վերաբերվում է ՚Կիլիկիայինՙ, ապա տեղյակ եմ, որ թիմը համալրում է ստացել եւ ավելի ուժեղ կազմով է ներկայանալու առաջիկա մրցաշրջանինՙ,-ասաց նա: