Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ մարզուհին որակազրկվել է

Սպորտ

Լեհաստանի Սլասկ-Բեսկիդի քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնում աստիճանաբար պայքարի մեջ են մտնում Հայաստանի ներկայացուցիչները:

Աղջիկների լեռնադահուկային սպորտի մրցումներում ելույթ ունեցավ Տաթեւիկ Մուրադյանը: 16-ամյա մարզուհին հսկա ոլորավայրէջքի առաջին ելույթից հետո որակազրկվեց: Եթե Տաթեւիկը ճիշտ կատարեր վարժությունը եւ չորակազրկվեր, ապա միեւնույն է` դժվար թե մրցանակի արժանանար: Առաջին փորձից նրա ցույց տված արդյունքը վատագույնն էր 99 մասնակիցների շարքում: Իսկ հաղթեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Էմիլի Վիկստրոեմը:

Այսօր ուշ երեկոյան պայքարի մեջ կմտնի գեղասահորդ Սարգիս Հայրապետյանը: Գեղասահքի տղամարդկանց մրցումներին մասնակցում են 19 մարզիկներ: Մասնագետների կարծիքով` Սարգիսը կարող է հայտնվել առաջին 15 մասնակիցների շարքում: Ընդգծենք, որ կարճ համարում Սարգիսը ելույթ է ունենալու ամենավերջում: