Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կհաղթի՞ Բուլղարիային

Սպորտ

Միջազգային բուքմեյքերական գրասենյակները համարում են, որ ֆուտզալի Հայաստանի հավաքականը փետրվարի 19-ին Բուլղարիայի հետ կայանալիք մրցավեճում հաղթելու լավ հնարավորություններ ունի:

Վառնայում կայանալիք ՚Եվրո-2010ՙ-ի ընտրական փուլի մրցավեճում Հայաստանի հաղթանակի համար սահմանվել է 1.65 գործակից, իսկ Բուլղարիայի համար`3.00: Ոչ-ոքին առավել անհավանական ելք է համարվում եւ սահմանվել է 5.25:

Հայաստանի հավաքականը արդեն գտնվում է Բուլղարիայում, որտեղ շարունակում է նախապատրաստվել առաջիկա հանդիպմանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ մրցակցի մասին տեղեկությունները քիչ են. ՚Տեղյակ ենք, որ բուլղարացիները լրջորեն են նախապատրաստվել եւ վերջերս անցկացրել են մի քանի ընկերական հանդիպումներ: Մասնավորապես Բուլղարիան 2 անգամ հանդիպել է Մակեդոնիայի հետ: Առաջին խաղը ավարտվել է 1:1 հաշվով, իսկ մյուս մրցավեճում մակեդոնացիները հաղթել են 3:0 հաշվովՙ: