Սարկախյանի օլիմպիական ելույթը
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայում ընթացող լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունում ելույթներն ավարտեցին Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ Հայաստանը ներկայացնող 3 մասնակիցներից առավել հաջող է հանդես եկել Աբրահամ Սարկախյանը:
Հատուկ ոլորավայրէջքում Աբրահամ Սարկախյանը 105 մասնակիցների շարքում գրավել է 54-րդ հորիզոնականը: Սարկախյանը եւս մեկ անգամ ավելացրել է իր օլիմպիական վարկանիշային միավորների քանակը: Սարկախյանի մասնակցությունը 2010թ. Վանկուվերում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարում այլեւս կասկած չի հարուցում:
Մի փոքր ավելի անհաջող է ելույթ ունեցել Յուրա Մանուկյանը, որը գրավել է 66-րդ հորիզոնականը: Մանուկյանը եւս համարվում է օլիմպիական ուղեգրի ռեալ հավակնորդ:
Իսկ ահա Արսեն Ներսիսյանը եզրագիծը չի հատել:
Այժմ Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականը կսկսի նախապատրաստվել փետրվարի 25-ին Իրանում մեկնարկելիք միջազգային մրցաշարին:
Հարեւան հանրապետությունում կայանալիք մրցաշարում Հայաստանը դարձյալ կներկայացնեն Աբրահամ Սարկախյանը, Յուրա Մանուկյանը եւ Արսեն Ներսիսյանը, որոնց կմիանա եւս մեկ դահուկորդ: Մարտ ամիսն Հայաստանի հավաքականը նախատեսում է մասնակցել նաեւ Թուրքիայում եւ Լիբանանում կայանալիք մրցաշարերին:
Իսկ այսօր Հայաստանի դահուկավազքի հավաքականը ուղեւորվեց Չեխիա, որտեղ մեկնարկում է աշխարհի առաջնությունը: