Ստուգատես`աշխարհի առաջնությունից առաջ
Աջակցիր «Ա1+»-ինՄարզահամերգային համալիրում այսօր բացվեց բռնքամարտի միջազգային պատանեկան մրցաշարը, որում ելույթ են ունենալու Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Ղազախստանի հավաքականները: Բացման արարողության ներկա էին ՀՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանը, Ռուսաստանի եւ Ղազախստանի Հայաստանի դեսպանները:
Բացման արարողության ընթացքում սպորտի ղեկավարները նշեցին, որ մրցաշարը ինքնատիպ ստուգատես է` պարզելու, թե որքանով է Հայաստանը պատրաստ ընդունելու մայիսին կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:
Հայաստանի պատանեկան հավաքականը մրցաշարին ներկայացել է 27 հոգանոց կազմով: Հավաքականը Ֆեդյա Ալեքսանյանի գլխավորությամբ արդեն 1 ամսից ավել է նախապատրաստվում է մրցաշարին:
Մրցաշարը իր հերթին նախապատրաստական փուլ է` մայիսին Երեւանում կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունից առաջ:
Ռուաստանի հավաքականը ներկայացրել է 13 մարզիկների: Ռուսաստանի պատվիրությունը Հայաստան է ժամանել Նիկոլայ Պավլովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում է նաեւ Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Անդրեյ Կարապկովը ինչպես նաեւ օլիմպիական խաղերի նախկին չեմպիոն Վյաչեսլավ Յանկովսկին:
13 հոգանոց կազմով է ժամանել նաեւ Ղազախաստանի հավաքականը: Վրաստանի հավաքականի կազմում Երեւանում ռինգ դուրս կգան 15 մարզիկներ: Վրաստանի պատվիրակությունը գլխավորում է Վլադիմիր Ախալկացին: