ԼՈՏՈՆ ՉՊԵՏՔ Է ՊԵՏԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԼԻՆԻ
Աջակցիր «Ա1+»-ինՆախորդ տարվա վերջին եռօրյայում ԱԺ մի քանի պատգամավորներ նախաձեռնեցին ստորագրահավաք, որի նպատակն էր հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի լոտոները անցնեն պետության տնօրինության տակ, այլ կերպ ասած՝ լոտոները դառնան պետական մենաշնորհ:
Ֆինանսների § էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը մեր խնդրանքով ներկայացրեց կառավարության դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ. «Ֆինանսների § էկոնոմիկայի նախարարությունը կտրուկ դեմ է դրան, § ընդհանրապես, դեմ ենք պետության կողմից որ§է կարգի տնտեսվարությամբ զբաղվելու առաջարկներին: Դա ավելի կբարձրացնի կոռուպցիան, կավելացնի չինովնիկներ, հետո էլ պետական բյուջեից գումարներ ենք դնելու, որովհետ§ շահութաբեր չի լինելու, վնասով են աշխատելու. փորձն է ցույց տվել: Սկսելու ենք բյուջեից գումար տալ, որ լոտո պահենք, եթե պետական եղավ. դա անընդունելի է»:
Երկրորդ տարբերակն էլ է առաջարկվում, որ պետությունը տպագրի լոտոները, այնուհետ§ դրանք վաճառեն կազմակերպությւնները. «Սա շատ վտանգավոր գործունեություն է, որովհետ§ դա հնարավորություն է տալիս չինովնիկին մինչ§ խաղարկությունը իմանալ, թե որ տոմսն է շահելու: Եթե նույնիսկ չանի, այդ վտանգի առաջ միշտ է լինելու»:
Այժմ Վարդան Խաչատրյանը հանձնարարել է տեսնել, թե ինչ սարք կարող են ձեռք բերել, որտեղ կլինի ֆինանսների § էկոնոմիկայի նախարարության լոգոն § այդ դեպքում, նախարարության լոգոյով որտեղ ուզեն կարող են տպագրել, իսկ օրինական կհամարվի հենց լոգոյով տոմսը: «Դրանից ավել մենք չենք կարող անել. ինչպես ծխախոտի ակցիզը. եթե կա, ուրեմն օրինական է, եթե ոչ՝ ուրեմն ապօրինի: Եվ այդ դեպքում արդեն ոչ թե մենք կզբաղվենք, այլ իրավապահ ու հարկային մարմինները»: