ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
Աջակցիր «Ա1+»-ին
Ռուսական ակումբներում հանդես եկող հայ բասկետբոլիստներն այսուհետեւ հնարավորության դեպքում կհամալրեն Հայաստանի հավաքականները: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը:
«ՀԲՖ-ն ներկայումս բանակցություններ է վարում Ռուսաստանում ապրող մի շարք հայազգի բասկետբոլիստների հետ: Արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2009թ. մարտ ամսին Հայաստան են ժամանելու ռուսական տարբեր առաջատար ակումբների պատանեկան թիմերի հայազգի 5 խաղացողներ»,-նշեց Արեգ Վաթյանը:
Այս 5 բասկետբոլիստները կհամալրեն Հայաստանի 1994-95թթ. ծնվածների հավաքականը եւ կմասնակցեն ուսումնամարզական հավաքի:
«Այսօր, մեր ուշադրության կենտրոնում են պատանիները, որոնց մի քանի տարի անց կկարողանան հաջողությամբ համալրել Հայաստանի ազգային հավաքականը: Ռուսաստանի ժամանակ հայ բասկետբոլիստները տեղացի մեր պատանիների հետ համատեղ հավաք կանցնացնեն: Հավաքի ավարտից հետո Հայաստանում հանդես եկող 5 պատանի բասկետբոլիստներ կուղեւորվեն Մոսկվա, որտեղ շուրջ 2 ամիս կմարզվեն ԲԿՄԱ-ի պատանեկան թիմում»,-ասաց Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչը:
Առաջիկայում համալրում է սպասվում նաեւ Հայաստանի ազգային հավաքականում: Ներկայումս ՀԲՖ-ն բանակցություններ է վարում, որոնք ըստ մեր ունեցած տեղեկությունների` հաջողությամբ են ընթանում: Ներկայումս ընթանում են իրավաբանական որոշ փաստաթղթերի ձեւակերպում, որի ավարտից հետո արդեն հայտնի կդառնա, թե ովքեր հանդես գալու Հայաստանի ազգային թիմում: