Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՉԱՋՅԱՆԸ ՆՈՐ ՀՐԱՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ

Սպորտ


Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանի ծառայություններով հետաքրքրված է նորվեգական «Ֆրեդրիկստադ» թիմը, որը Նորվեգիայի 2008թ. առաջնությունում արժանացել է արծաթե մեդալների:


Լեւոն Պաչաջյանը գործող պայմանագիր ունի շվեդական ԳԱԻՍ-ի հետ, սակայն ցանկանում է փոխել ակումբը: Վերջերս Լեւոնը մոտ էր հունական ՊԱՕԿ-ի հետ պայմանագիր կնքելուն, սակայն գործարքը վերջին պահին ձախողվեց:


Այժմ հայ կիսապաշտպանը առաջարկ ունի նորվեգական «Ֆրեդրիկստադից», որի ղեկավարությունը ներկայումս բանակցություններ է վարում շվեդների հետ:


Պաչաջյանի խաղը հավանության է արժանացել նորվեգական թիմի գլխավոր մարզիչ Անդերս Գրյոնհագենի կողմից, որը ազգությամբ շվեդ է եւ Լեւոնի խաղին հետեւել է Շվեդիայի առաջնությունում: Հենց Գրյոնհագենի գլխավորությամբ էլ «Ֆրեդրիկստադը» երկարատեւ ընդմիջումից հետո Նորվեգիայի առաջնությունում կարողացավ գրավել մրցանակային տեղ:


Լեւոն Պաչաջյանի տեղափոխության մասին արդեն տեղեկություն է հրապարակել նաեւ «Ֆրեդրիկստադի» պաշտոնական կայքը, սակայն առայժմ չի նշվում, թե Պաչաջյանը ինչ պայմաններով է տեղափոխվելու Նորվեգիա: Հավանական է, որ առաջիկա ամիսներին հայ ֆուտբոլիստը վարձավճարով հանդես գա Նորվեգիայի առաջնությունում: Լեւոնի պայմանագիրը ԳԱԻՍ-ի հետ ավարտվում է միայն 2012թ.:


Ավելացնենք, որ «Ֆրեդրիկստադի» կազմում արդեն ընգրկված են մի քանի արտասահմանցիներ, որոնցից Ռայո Պիրոյան Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Էստոնիայի առանցքային ֆուտբոլիստներից է: