Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԱԽՄԱՏ.ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

Սպորտ


Հայ երիտասարդ շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանը իր առաջին պարտությունը «Մոսկով Օփենում»: Ա խմբում ընդգրկված Ռոբերտը 4-րդ տուրում սեւերով պարտվեց Իգոր Կուրնոսովին եւ նահանջեց:


Մինչ այս Հովհաննիսյանը 2.5 միավոր ուներ: Այժմ հայ շախմատիստներից լավագույն արդյունք ունի օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը: Վերջինս այս տուրում սպիտակներով առավելության հասավ Յարոսլավ Ուլկոյի նկատմամբ եւ միավորների քանակը հասցրեց 3-ի: Նույնքան միավոր է վաստակել նաեւ փորձառու Ռաֆայել Վահանյանը, որը 4-րդ տուրում հաղթեց Վալերի Նովիչկովին: Մրցաշարային աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են Ինարկիեւը, Նիպոմնյաշչին, Սվետուշկինը եւ Սմիրնովը:


Բ խմբում հայ շախմատիստները ավելի հաջող են ելույթ ունենում: Ռոբերտ Աղասարյանը 4-րդ տուրում իր 4-րդ հաղթանակը տոնեց: Այս անգամ Ռոբերտը սեւերով առավելության հասավ Նիկոլայ Կրիվոնոսի նկատմամբ: 4 միավոր է վաստակել նաեւ Սուրեն Պողոսյանը, Սարգիս Մանուկյանը եւ Դավիթ Գեւորգյանը: Վերջինս այս տուրում պարտության մատնեց Սարգիս Սարգսյանին: