«ԱՐԱՐԱՏԸ» ԴԱՐՁՅԱԼ ՊԱՐՏՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Արարատը» ավարտեց ելույթները «Համագործակցության գավաթի» խաղարկությունում: Հայ ֆուտբոլիստները, որոնք ընդգրկված էին Ա խմբում, այդպես էլ միավոր չվաստակեցին:
3-րդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն մրցակից Ռուսաստանի չեմպիոն «Ռուբինն» էր: Ռուսական ակումբը մրցաշարին ներկայացել էր 2-րդ կազմով, սակայն դա էլ չօգնեց «Արարատին» պարտությունից խուսափելու համար: Առաջին կեսից հետո երեւանյան ակումբը հաղթում էր 1:0 հաշվով, բայց հաղթական հաշիվը 2-րդ կեսում պահպանել չհաջողվեց: «Ռուբինը» հաղթեց 3:2 հաշվով: Այս պարտությունից հետո «Արարատը» եզրափակեց մրցաշարային աղյուսակը:
ՈՉ ՄԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Կորուս-Չես-2009» շախմատային մրցաշարի 4-րդ տուրի բոլոր հանդիպումները ավարտվեցին խաղաղ ելքով: Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Մագնուս Կառլսենի հետ, իսկ Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա)` Լոպես Դոմինգեսի: Այսպիսով, 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսկում որեւէ փոփոխություն չարձանագրվեց: Արոնյանը իր ակտիվում ունի 2 միավոր, իսկ Մովսիսյանը` 2.5: