Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՎՐԱՍՏԱՆԻ

Սպորտ


Բասկետբոլի Վրաստանի պատանեկան հավաքականը այս օրերին Երեւանում Է եւ ստուգողական հանդիպումներ անցկացնում հայ բասկետբոլիստների հետ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխանախագահ Գաբրիել Ղազարյանը:


Պատանի վրացիները արդեն մրցել են հայկական «Արաբկիր» եւ ԵՊՀ թիմերի հետ: Արաբկիրցիներին հաջողվել է հաղթել հարեւան երկրի ներկայացուցիչներին, իսկ ահա ԵՊՀ-ի պատանեկան թիմը պարտվել է:


«Վաղը Հայաստանի պատանեկան հավաքականը կմրցի վրացիների հետ: Սա կարեւոր մրցավեճ է մեզ համար, քանի որ Հայաստանի պատանեկան հավաքականը լավ հնարավորություն ունի ցուցադրելու իր կարողությունները: Վրաստանի բասկետբոլիստները առաջին 2 հանդիպումներում բավական լավ տպավորություն թողեցին», - ասաց ՀԲՖ փոխնախագահ Գաբրիել Ղազարյանը: Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ Հայաստան-Վրաստան ստուգողական մրցավեճը կկայանա վաղը ԵՊՀ-ի մարզադահլիճում եւ կսկսվի ժամը 16:30-ին: