ԱԲՐԱՀԱՄԸ ԿՐԿԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է
Աջակցիր «Ա1+»-ինԱրթուր Աբրահամը կրկին ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: «BoxSport» պրոֆեսիոնալ ամսագրի ընթերցողների եւ հատուկ ժյուրիի կողմից ճանաչվել է 2008թ. լավագույն բռնցքամարտիկ:
«Ինձ շատ է ուրախացնում, որ բռնցքամարտի գերմանացի սիրահարները, նորից ընտրել են ինձ: Հաջողությունը, դա լավ թիմային աշխատանքի արդյունք է: Առանց իմ մարզչի փորձի եւ ինձ աջակցած մյուս աշխատակիցների, հաջողության հասնել չէր հաջողվի», - ասել է պրոֆեսիոնալ ռինգում պարտություն չունեցող Արթուր Աբրահամը:
Այս տարի IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնը 3 անգամ է դուրս եկել ռինգ: Նախ` մարտ ամսին Գերմանիայի Կիլ քաղաքում Արթուրը առավելության հասավ ամերիկացի Էլվին Այալայի նկատմամբ, որին պարտության մատնեց 12 ռաունդների արդյունքում: Հունիսին իր նորամուտը նշելով ԱՄՆ-ում, Աբրահամը տեխնիկական նոկաուտի ենթարկեց կոլումբիացի Էդիսոն Միրանդային: Եվ վերջապես նոյեմբերին Գերմանիայի Բամբերգ քաղաքում նա պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը մեքսիկացի Ռաուլ Մարկեսի հետ մրցամարտում: Ուրախանալու առիթ ունի նաեւ հայ բռնցքամարտիկի գերմանացի մարզիչ Ուլի Վեգները: 66-ամյա մարզիչը 2003թ. սկսած անընդմեջ ճանաչվում է տարվա մարզիչ:
ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ
Մերձմոսկովյան «Խիմկիի» գլխավոր մարզիչ Կոնստանտին Սարսանիան հայտարարել է, որ ցանկանում է թիմ վերադարձնել Հայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանին: Վերջինս այս տարի ելույթ ունեցավ Կալինինգրադի «Բալթիկայում», սակայն հայ հարձակողի թիմը առաջին լիգայում չկարողացավ նվաճել բարձրագույն խմբի ուղեգիր: