ՄԱՀԱՑԵԼ Է ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ
Աջակցիր «Ա1+»-ինՏաշքենդում ավտոպատահարից մահացել է Հայաստանի պատանեկան հավաքականի եւ Իջեւանի «Բենտոնիտի» նախկին ֆուտբոլիստ Կառլեն Աբրամովը: 21-ամյա խաղացողը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Հայազգի Կառլեն Աբրամովը հայ ամենաբարձրահասակ հարձակվողներից մեկն էր (191սմ): 2002-2004թ. նրան մի քանի անգամ հրավիրեցին Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքական: Հետագայում Կառլենը համարվում էր Հայաստանի երիտասարդական հավաքականի թեկնածու: 2007թ. գարնանը հրավիրվեց Իջեւանի «Բենտոնիտ», սակայն այս ակումբը շուտով ցրվեց, եւ Աբրամովը հեռացավ: Ուզբեկստանում Կառլենը ելույթ է ունեցել «Տրակտրո» եւ «Նավբահոր» թիմերում, հանդես է եկել նաեւ Թել-Ավիվի «Մաքկաբի» թիմում:
Կառլենի հայրը` Վադիմ Աբրամովը, Ուզբեկստանում հայտնի մարզիչ է, այս երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը: