Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԱՆԿԱՆՈՒՄ Է

Մարզեր

Վանաձորում 2009թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու աղբահանության ծառայության նոր սակագինը՝ մեկ բնակչից 100 դրամի փոխարեն գանձվելու է 150 դրամ: Կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետ Պավլիկ Գեւորգյանի խոսքերով՝ նման որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով համայնքում կենցաղային աղբահանության ծավալների ավելացումը եւ ձեռք բերվող ծառայությունների գների բարձրացումը:

Սակագնի բարձրացումից շարքային վանաձորցին տրամաբանորեն ակնկալում է աղբահանության ծառայության որակի եւ արդյունավետության բարձրացում:

Աղբահանող կազմակերպությունը պարտավոր է համապատասխան վայրերում տեղադրված աղբարկղերի աղբը տեղափոխել ամեն օր, իսկ բազմաբնակարան շենքերի աղբը՝ 3 օրը մեկ անգամ:

Շրջիկ մեքենաների միջոցով կատարվող աղբահանությունը, Պավլիկ Գեւորգյանի խոսքերով, իրականացվելու է 1 շաբաթվա ընթացքում:

Նոր սակագնով հաշվարկված աղբահանության ծառայության վարձավճարներից հավաքագրված միջոցները հնարավորություն կտան ոչ միայն ավելացնելու աղբատար մեքենաների օրական երթերի թիվը, այլեւ ձեռք բերելու նոր աղբարկղեր, որոնց պակասը քաղաքի տարբեր հատվածներում զգացվում է: