ԿՌԻՎ «ՊԱԴՈՅԻ ԱՅԳՈՒ» ՀԱՄԱՐ
Աջակցիր «Ա1+»-ին
Գարեգին Նժդեհի պողոտայի եւ Շարա Տալյան փողոցի խաչմերուկում գտնվող ծառածածկ տարածքը, որը Գյումրիում հայտնի է «Պադոյի այգի» անունով, արդեն 2 տարի վիճաբանության առարկա է դարձել: 2 տարի առաջ կառուցապատման իրավունքով տարածքը տրամադրվել է Ռոբերտ Մանուկյանին:
Դատական ակտերի հարկադիր կատարողները հեռացրել են տարածքում բնակվող Մադոյանների ընտանիքին: Մադոյանները մինչ այսօր պահանջում են վերդարձնել իրենց տարածքը, որտեղ ապրել են 50 տարուց ավելի:
Երկրաշարժից հետո Մադոյանները այգում տեղադրել են տնակներ եւ ֆինանսական որոշակի ներդրումներ կատարելով` խնամել են այգին: 1500 հեկտար հողատարածքը սեփականաշոնորհելու խնդրանքով Մադոյանները բազմիցս դիմել են քաղաքի ինչպես նախկին, այպես էլ ներկայիս ղեկավարությանը:
Սակայն տարբեր պատճառներով այդպես էլ տարածքը սեփականաշնորհել չի հաջողվել:
2 տարի առաջ տարածքի նկատմամբ աճուրդ վաճառք էր հայտարարվել եւ ըստ Մադոյանների, այն գաղտնի կերպով է 90 տարի ժամկետով վարձակալությանհանձնվել Ռոբերտ Մանուկյանին՝ նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի եղբորը:
Մի քանի ամիս առաջ ԴԱՀԿ-ի աշխատակիցները 13 անձից բաղկացած Մադոյանների ընտանիքին հարկադրաբար ստիպել էին լքել տարածքը եւ բազմանդամ ընտանքը հայտնվել է անօթեւանի կարգավիճակում: Մադոյանները մինչ այժմ պահանջում են վերկանգնել արդարությունը եւ հետ վերադարձնել տարածքը:
Մարգարիտա Մադոյանը բողոքում է, որ ինչես ԴԱՀԿ-ի, այնպես էլ տարածքը վարձակալողի կողմից իր եւ իր հարազատների նկատմամբ կիրառվել են բռնություններ: Բացի այդ, թալանի են ենթարկվել մինչ օրս այգում մնացած իրենց տնակները:
Ռոբերտ Մանուկյանը բռնությունների մասին ասվածը հերքում է, նաեւ հավաստիացնում, որ տարածքը ծառայելու է որպես այգի:
Գործը քննվել է ինչպես ընդհանուր իրավասությունների, այնպես էլ վճռաբեկ դատարանում:
Խնդրով Մադոյանները դիմել են երկրի նախագահին, սակայն, ըստ իրենց, մինչ օրս պատասխան չեն ստացվել:Տարածքը հետ վերադարձնելու պահանջով Մադոյանները պատրաստվում են դիմել նաեւ այլ քայլերի:
Գյումրի «Ցայգ» հ/ը