Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՌՆԿՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ

Մարզեր

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Գյումրու ինֆեկցիոն եւ հակատուբերկուլյոզային հիվանդանոցում թեեւ նկատվել է աղիքային ինֆեկցիայով հիվանդների թվի աճ, սակայն բռնկումների չեն եղել: Այսօրվա դրությամբ` հիվանդանոցի 2 բաժանմունքներում բուժում է ստանում 17 հիվանդ՝ 10-ը` մեծահասակների, 7-ը` մանկական բաժանմունքում: 16-ը աղիքային հիվանդություններ են, 1-ը՝ վիրուսային հեպատիտի դեպք :

Ամեն տարի աշնանը եւ գարնանը՝ կապված եղանակային փոփոխությունների հետ, մեծանում է նաեւ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաներով հիվանդների թիվը: Շատերի մոտ նկատվում է հազ, գլխացավ, բարձր ջերմություն: Այս հիվանդության տարածվածության մասին ճշգրիտ պատկերացում չի կարելի կազմել, քանի որ նման հիվանդները սովորաբար չեն դիմում բժշկի:

Ստացվում է, որ շնչուղային վիրուսային սուր ինֆեկցիայով հիվանդները բազմաթիվ են, սակայն նրանց թվային տվյալները չկան:

Գյումրի «Ցայգ» հ/ը