Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓՈԽՀԱՏԱՑՈՒՄ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ

Մարզեր

Իրան-Հայաստան այլընտրանքային ճանապարհ թանկ է նստել Շիկահողի Գյուղապետարանի եւ 4 բնակիչների վրա։ Ճանապարհի կառուցման ընթացքում բազմաթիվ ծառեր են հատվել, սակայն մինչ օրս համայնքապետարանը փոխհատուցում չի ստացել` մոտ 500 հազար դրամ։

Անհատույց են մնացել նաեւ բնակիչները։ Փոխհատուցումը ուշացնելու համար մարզպետարանում յուրաքանչյուր բնակչի տարբեր պատճառաբանումներ են ասում, որը վերջիններիս անհեթեթ է թվում։

Մարինե Արտեմյանին, օրինակ, պետք է 100 հազար դրամ վճարեն: Նրա տնամերձ հողատարածքն են վերցրել ճանապարհը կառուցելու համար։Բնակիչները նույնիսկ ճանապարհ կառուցած տարածքի համար մինչ օրս հարկ են վճարում գյուղապետարանին։

Բնակիչները հույս չունեն, որ ստանալու են իրանց գումարները , բայց մտադիր չեն ձեռքները ծալած նստել. ծայրահեղ դեպքում դատարան են դիմելու։

Կապանի «Սոսի» հ/ը