A
A
ԵԿԵՂԵՑԻՆ ՔԱՆԴՎՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինՏաուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում գտնվող 7-րդ դարի եկեղեցին կիսավեր, անմխիթար վիճակում է: Հոգեւոր այս օջախը անտեր է : Եկեղեցին «զարդարված է» իրենց հավերժացնել կամեցողների զանազան անուններով, պատերից սրբատաշ քարեր են հանվել: Եկեղեցու կողքին հին գերեզմանատուն է` առանց ցանկապատի եւ պահպանության:
Այս գյուղում մի քանի հին հոգեւոր կառույցներ կան, սակայն դրանց տիրություն անող չկա: Վերջերս պետբյուջեի միջոցներով Բաղանիս-Ոսկեպար նոր, շրջանցիկ ճանապարհի կառուցման ժամանակ կառույցներից մեկը, ճանապարհի լայնացման պատճառաբանությամբ, քանդվեց-ոչնչացվեց:
Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ