ՆԻՀԱԹԸ ԵՎ ՀԱՄԻՏԸ ՉԵՆ ԺԱՄԱՆԻ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Տերիմը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք նախապատրաստվելու են սեպտեմբերի 6-ին Երեւանում Հայաստանի հավաքականի հետ կայանալիք 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպմանը:
Թուրքիայի հավաքականի առանցքային խաղացող Նիհաթ Կահվեչին դեռեւս «Եվրո-2008»-ին ընթացքում էր լուրջ վնասվածք ստացել եւ շարքից դուրս եկել երկար ժամանակով, ուստի Տերիմը նրան հրավեր չի ուղարկել: Վնասվածք ունի նաեւ Մյունխենի «Բավարիայում» հանդես եկող Համիտ Ալտինտոպը, որը եւս չի ժամանի Երեւան: Ֆաթիհ Տերիմի հրապարակած կազմում կան նաեւ մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնցից Նուրի Սահինը հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում»:
Թուրքիայի հավաքականի ներկայիս լավագույն ռմբարկուն Տունկայ Սանլին է: Անգլիական «Միդլսբրոյում» հանդես եկող 26-ամյա այս հարձակվողը անցկացրել է 59 հանդիպում եւ խփել 15 գնդակ: Սանլին գոլի հեղինակ է դարձել նաեւ երեկ Անգլիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում կայացած «Միդլսբրո» - «Սթոք Սիթի» մրցավեճի 85-րդ րոպեին, իսկ տանտերերը առավելության են հասել 2:1 հաշվով:
Դարպասապահներ
Սերդար Կուլբիլգե «Բեշիքթաշ»
Տոլգա Զենգին «Տրաբզոնսպոր»
Վոլկան Դեմիրել «Ֆեներբախչե»
Պաշտպաններ
Սերվետ Չետին «Գալաթասարայ»
Հաքան Բալթա «Գալաթասարայ»
Գյոխան Զան «Բեշիքթաշ»
Ուգուր Բորալ «Ֆեներբախչե»
Էմրե Գյունգյոր «Գալաթասարայ»
Գյոխան Գոնուլ «Ֆեներբախչե»
Իբրահիմ Կաս «Խետաֆե», Իսպանիա
Ուգուր Կավուկ «Անթալասպոր»
Մեհմեդ Պոլատ «Գազիանտեսպոր»
Կագլար Բիրինչի «Դենիզլիսպոր»
Կիսապաշտպաններ
Էմրե Բելիզօղլու «Ֆեներբախչե»
Մեհմետ Տոպալ «Գալաթասարայ»
Մեհմետ Աուրելիո «Բետիս», Իսպանիա
Արդա Թուրան «Գալաթասարայ»
Քոլին Կազիմ Ռիչարդս Ֆեներբախչե»
Նուրի Սահին «Բորուսիա»Դ. Գերմանիա
Սերդեր Օզկան «Բեշիքթաշ»
Սելչուկ Ինան «Տրաբզոնսպոր»
Մեհմետ Տոպուզ «Տրաբզոնսպոր»
Հարձակվողներ
Գեկհան Ունալ «Տրաբզոնսպոր»
Գյոկդենիզ Կարադենիզ «Ռուբին», ՌԴ
Տունկայ Սանլի «Միդլսբրո», Անգլիա
Մեվլուտ Էրդինգ «Սոշո»
Սեմիհ Շենթուրք «Ֆեներբախչե»
Հալիլ Ալտինտոպ «Շալկե-04», Գերմանիա