ԱՄՆ-Ի 100-ՐԴ ՄԵԴԱԼԸ
Աջակցիր «Ա1+»-ին«Օլիմպիադա-2008»-ում այսօր ավարտվեց լողափնյա վոլեյբոլի մրցաշարը: Նախ բրոնզե մեդալի համար պայքարի մեջ մտան Ջեոր - Ջիա (Վրաստան) եւ Ռիկարդո - Էմանուել (Բրազիլիա) զույգերը: Բրազիլացիները բացհայտ առավելություն ունեին այս մրցամարտում եւ առավելության հասան 2:0 (21:15, 21:10) հաշվով:
Ոսկե մեդալների համար պայքարեցին Ռոջերս - Դալհաուզեր (ԱՄՆ) - Արաույո -Լուիս (Բրազիլիա) զույգերը: Այստեղ արդեն հավական լարված պայքար ընթացավ: Առաջին խաղափուլում ամերիկացիները առավելության հասան 23:21 հաշվով, սակայն 2-րդ ում բրազիլացիները հաղթեցին 21:17 հաշվով: Վճռորոշ 3-րդ խաղափուլում ԱՄՆ-ի ներկայացուցիչները հաղթեցին 15:4 հաշվով եւ նվաճեցին չեմպիոնի կոչումը: Լողափնյա վոլեյբոլում նվաճած այս ոսկե մեդալը ամերիկացիների համար 100-րդն էր ընթացիկ խաղերում, ինչպես նաեւ 30-րդ ոսկին:
Ամերիկացիները նվաճած մեդալների քանակով զգալիորեն առաջ են ացնել մյուս երկրներից, սակայն ոսկե մեդալներով զիջում են Չինաստանին, որն իր ակտիվում ունի միանգամից 46 ոսկե մեդալ, իսկ ընդհանուր առմամբ արժանացել են 83 մեդալի:
ԹԱՅԼԱՆԴՑԻՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ
«Օլիմպիադա-2008»-ի բռցնքամարտիկ մրցաշարում այսօր տեղի են ունենում կիսաեզրափակիչի հանդիպումները: 51 կգ քաշայինների պայքարում Ռուսաստանի ներկայացուցիչ Գեորգի Բալակշինը 8:9 հաշվով պարտվեց Անդրիս Հեռնանդես Լաֆիտային (Կուբա): Կուբացի բռնցքամարտիկը եզրափակիչում կմրցի Սոմջիթ Յոնգյոհորի (Թայլանդ) հետ, որը կիսաեզրափակիչում 7:1 հաշվով առավելության հասավ իտալացի Վիչենցո Ռիչաջդիի նկատմամբ:
57 կգ քաշայինների պայքարում իր համար նվազագույնն արծաթե մեդալ ապահովեց ուկրաինացի Վասիլ Լամաչենկոն, որը 10:1 հաշվով առավելության հասավ Թուրքիայի ներկայացուցիչ Յակուպ Կիլիչի նկատմամբ: Եզրափակիչում Լամաչենկոյի մրցակիցը կլինի ֆրանսիացի Խեդաֆի Դյելխիրը, որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս թողեց Ադրբեջանի ներկայացուցիչ Շահին Իմրանովին:
64 կգ քաշայինների պայքարում Մանուս Բունյումնոնգ (Թայլանդ) կարողացավ 10:5 հաշվով առավելության հասնել կուբացի Ռոնիել Իգլեսիասի նկատմամբ: Եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաեւ Դոմենիկյան Հանրապետությունը ներկայացնող Ֆելիքս Դիասը, որը 1/16-րդ եզրափակիչում առավելության էր հասել Հայաստանը ներկայացնող Էդուարդ Համբարձումյանի նկատմամբ: Դիասը կիսաեզրափակիչում պարտության մատնեց ֆրանսիացի Ալեքս Վաստինին:
Երեւանի ժամանակով 17:00-ին պայքարի մեջ կմտնեն 60 կգ քաշայինները, որտեղ Հայաստանը ներկայացնող Հրաչյա Ջավախյանը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Տիշչենկոյի հետ:
ՆՈՐ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՌԵԿՈՐԴ
Տղամարդկանց քայլքի 50 կմ տարածությունում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեց իտալացի Ալեքս Շվացերը, որը ցույց տալով 3:37:09 արդյունք սահմանեց նոր օլիմպիական ռեկորդ: 3:39:27 արդյունքով արծաթե մեդալի արժանացավ Ավստրալիայի ներկայացուցիչ Ջարեդ Տալենտը: Իսկ ահա աշխարհի ռեկորդակիր Դենիս Նիժեգորոդովը (Ռուսաստանը) իր հնարավորություններից բավական ցածր հանդես եկավ եւ 3:40:14 արդյունքով գրավեց 3-րդ հորիզոնականը:
Ալեքս Շվացերի նվաճած ոսկե մեդալը 7-րդն էր Իտալիայի համար ընթացիկ խաղերում: Իտալացիները արդեն 24 մեդալի են արժանացել եւ ընթանում են 10-րդ հորիզոնականում: