Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՍ ՄԵԿ ԲՐՈՆԶ ՊԵԿԻՆՈՒՄ

Սպորտ

«Օլիմպիադա-2008»-ում Հայաստանը այսօր եւս մեկ բրոնզե մեդալի արժանացավ: 69կգ քաշային կարգում ծանրորդ Տիգրան Գ. Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր: 20-ամյա մարզիկը, Ռոման Ամոյանից հետո դարձավ Հայաստանի օլիմպիական հավաքականի 2-րդ անդամը, որին հաջողվեց մեդալ նվաճել Պեկինում ընթացող 29-րդ առմային օլիմպիական խաղերում:

Պոկում վարժությունը հաջող սկսվեց Տիգրան Մարտիրոսյանի համար, եւ նա կարողացավ բարձրացնել 153կգ-անոց ծանրաձողը: Հայ ծանրորդի մարզիչներն այս արդյունից հետո պատվիրեցին 156կգ, որը սակայն Մարտիրոսյանը չկարողացավ բարձրացնել հաջորդ 2 փորձերի ժամանակ: Հրում վարժությունում հաղթող դարձավ չինացի Հուի Լիաոն, որը բարձրացրեց 158 կգ: Կորեացի Բաեյունգ Լին 155 կգ-ով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, իսկ Տիգրան Մարտիրոսյանը եզրափակեց լավագույն եռյակը:

Հրում վարժությունում Տիգրան Մարտիրոսյանի համար սկզբում պատվիրված էր 180 կգ, սակայն ի վերջո Տիգրանը սկսեց 183 կգ-ից եւ անհաջողության մատնվեց առաջին մոտեցման ընթացքում: Տեսնելով, որ մրցակիցները ավելի բարձր քաշեր են պատվիրում, Մարտիրոսյանի մարզիչները պատվիրեցին 185 կգ, որը նա հաղթահարեց 2-րդ փորձից եւ երկամարտի 338 կգ արդյունքով գրավեց 3-րդ հորիզոնականը: Նույնքան կգ բարձրացրեց նաեւ Ֆրանսիայի ներկայացուցիչ Վենսելես Դաբայան, սակայն Տիգրան անձնական քաշով ավելի ծանր էր մրցակցից, ուստի զրկվեց արծաթե մեդալից: Չեմպիոնի կոչումը նվաճեց չինացի Հուի Լիաոն, որը երկամարտում ցույց տվեց 348 կգ:

Պետք ընդգծել նաեւ, որ Տիգրան Մարտիրոսյանը հիմնական մրակիցներից 2-ը՝ Ժիոնգ Շին (Չինաստան) եւ Բաեյունգ Լին (Կորեա) վնասվածքների պատճառով հրում վարժությունում չկարողացան պայքարի մտնել: Հայ ծանրորդներից վաղը պայքարի մեջ կմտնեն 77 կգ քաշայիններ Գեւորգ Դավթյանը եւ Արա Խաչատրյանը: Նրանք եւս համարվում են մեդալի ռեալ հավակնորդներ: