Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՔՈՒ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Քաղաքականություն

Հերթական այցով Բաքվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ըստ Ռոսաստանի Դաշնության արտգործնախարարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովի, միջնորդները որեւէ արմատական առաջարկներ չունեն: Սակայն, նրա խոսքերով. Մինսկի խումբը առաջարկներ ունի բանակցությունների ձեւաչափի վերաբերյալ, որոնք կարող են Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դարձնել ավելի համակարգված եվ էֆֆեկտիվ: Տրուբնիկովը նաեւ նշել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը կասկածի տակ չի դրվում:

Ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ Դե Սյուրմենը հայտարարել է, որ խնդիրների 80 այնքան Էլ հեշտ չէ լուծել:

Ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Պերինան ասել է, որ 10-ամյա երկկողմ բանակցություններից հետո դժվար է ասել, որ կլինեն ինչ-որ փոփոխություններ: Սա հաջորդական բանակցությունների եւ մտքերի փոխանակման գործընթաց է: Հիմա մենք ունենք նոր մտքեր եւ նախաձեռնություններ, որոնք պատրաստվում ենք առաջարկել, նշել է Պերինան: Տեղեկատվությունը տրամադրել է Ադրբեջանի «ԱՆՍ» հեռուստաընկերությունը: