Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՆՉՎԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարզեր

Ապրիլի 11-ի առավոտյան Նոյեմբերյան քաղաքի մի խումբ բնակիչներ, թվով 6 հոգի, ովքեր մասնակցել են ընդդիմության երեւանյան հանրահավաքներին, կանչվել են Տավուշի մարզային ոստիկանություն եւ դատախազություն: Այս մասին տեղեկացրին կանչվածներն իրենք` Զոհրապ Մամյանը, Անդրանիկ Անանյանը եւ ուշիշներ: Ինչպես հայտնեց Վանո Սիրադեղյանի քրոջ որդին` Սուրեն Մամյանը, իր եւ եւս երկու հոգու անձնագրերը Ազգային անվտանգության ծառայության Նոյեմբերյանի բաժանմունքի աշխատակիցները վերցրել են:

Այդ պատճառով Սուրեն Մամյանը չի կարողանում տեսության գնալ Նուբարաշենի թիվ 1 գաղութում գտնվող իր հորը` Յուրա Մամյանին: Վերջինս ապօրինի զինամթերք պահելու մեղադրանքով դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: Այս դատավճիռը բողոքարկվել է Յուրա Մամյանի դատապաշտպան Սեդա Սաֆարյանի կողմից: